Վերահավատարմագրում 2020

2015թ. համալսարանը հավատարմագվել է ՀՀ ԿԳՆ կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան: Սահմանված կարգով ՀՀ բոլոր բուհերն անցնում են հավատարմագրման և վերահավատարմագրման գործընթաց՝ սահմանված կարգին համապատասխան:

2019 թվականից, Երևանի «Գլաձոր» համալսարանը վերահավատարմագրման փուլում է: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամին են ներկայացվել համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը:

Առաջիկայում նախատեսվում է անկախ փորձագիտական խմբի կողմից ինքնավերլուծության և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և փորձագիտական այց համալսարան:

ԵԳՀ գործունեությունն ուղղված է կրթական համակարգում իրականացվող փոփոխություններին, բարելավումներին, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը: