ՄՌԿ. դերն ու նշանակությունը

Ժամանակները թելադրում են իրենց պահանջներն ու առաջարկում լուծման տարբեր եղանակներ: Աշխատանքի կազմակերպման, դրական արդյունքներ ունենալու համար գործոնները բազմաթիվ են, մեր օրերում կարևոր դեր և նշանակություն ունի մարդկային ռեսուրսների կառավարումը: Ինչպես ընտրել աշխատակիցներ, ինչպես բարձրացնել նրանց աշխատունակությունը, ինչպես ունենալ լավ արտադրողականություն և լավ եկամուտ: Այս ու նմանատիպ մի շարք հարցերի պատասխաններ գլաձորցիները փորձեցին գտնել «Մարդկային ռեսուրսների կառավարում». դերն ու նշանակությունը առցանց հանդիպման ընթացքում, որը վարում էր Grow edutainment հիմնադիր տնօրեն և Business Development Group HR դասընթացավար Անուշ Մանուչարյանը: Հանդիպումն ինտերակտիվ եղանակով էր՝ գործարար իրավիճակի վերլուծությամբ:
Մասնակիցներից յուրաքանչյուրը չունենալով HR մասնագետի հմտություններ՝ մի քանի րոպե իրեն պատկերացրեց մասնագետ՝ փորձելով քննել, բացահայտել և վերլուծել իրավիճակն ու խնդիրները, որոնք առկա են մի բիզնես կազմակերպությունում, որտեղ կան վաճառքի նվազման խնդիրներ:
Մոտեցումները տարբեր են, պարզվում է՝ իրավիճակը կարելի է վերլուծել չորս ուղղությամբ՝ որպես բիզնես գործընկեր՝ հասկանալով բիզնեսի կարիքները, նախաձեռնել, իրագործել փոփոխություններ, հանդիսանալ խորհրդատու ՄՌԿ հարցերում (հնարավոր է նաև ներգրավել արտաքին նեղ մասնագետի): Երկրորդ մոտեցումը կոչվում է մարդկային ներուժի ճարտարապետ: Այն է՝ ձևավորել զարգացնող միջավայր, հանդես գալ որպես ղեկավարների և աշխատակիցների քոուչ, աջակցել մարդկանց տաղանդների մաքսիմալ դրսևորմանը և աշխատանքում ներդրմանը: Ըստ դասընթաց-բանական խորհրդատվություն: Եվ վերջում՝ կարելի է լինել աշխատանքային հարաբերությունների մասնագետ՝ապահովել իրական նորմերի պահպանումը, իրականացնել կադրային վարչարարություն:
Առցանց հանդիպման մասնակիցներից ոմանց մեծ ակտիվությունը բավական ոգևորիչ էր, ինչը առիթ հանդիսացավ Business Development Group HR դասընթացավար Անուշ Մանուչարյանի հետ պայմանավորվել հետագա համագործակցության մասին:
Մարդկային ռեսուրսների ճիշտ գնահատման արդյունքում կազմակերպությունը կարող է լուրջ առաջընթացներ գրանցել, քանի որ արագ զարգացող աշխարհում կարևոր է գնահատել յուրաքանչյուր անհատականության մտքի թռիչքն ու նոր տեխնոլոգիաներ կիրառելու հմտությունները, գնահատելով և հաշվի նստելով մարդկային ռեսուրսների հետ, կառավարումը կարող է առավել արդյունավետ լինել: