Դիպլոմների հանձնում

Ս․թ․ օգոստոսի 2–ին արձակուրդային անդորրը Գլաձորում խախտվել էր տոնական անցուդարձով․ այս տարվա շրջանավարտները, նրանց հարազատները, ընկերներն ու դասախոսները սպասում էին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց ԵԳՀ ռեկտոր Ժ․Ջհանգիրյանը և շնորհավորելով շրջանավարտներին՝ մաղթեց նրանց մեծ հաջողություններ անձնական ու գործնական կյանքում։ Իրավագիտության բակալավրի աստիճանը հավաստող դիպլոմները հանձնեց անձամբ ռեկտորը, տնտեսագիտության բակալավրի և մագիստրոսի դիպլոմները՝ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ Ս․Սուքիասյանը, իսկ քոլեջի շրջանավարտներինը՝ Ա․ Հովհաննիսյանը։ Շնորհավորանքներ, ծաղիկներ, խորհրդանշական տորթեր, ջերմ լուսանկարներ ու հաճելի երաժշտություն․ օրը հիշարժան դարձրին հենց օրվա «մեղավորները»՝ երիտասարդ գլաձորցիները՝ վերապրելով տարիների ընթացքում հիշողության մեջ դաջված ուրախ ու սիրառատ գլաձորյան ակնթարթները։