Սեպտեմբերի 1

Նոր ու հարազատ դեմքեր, կրթելու ու կրթվելու նոր ակնկալիքներ և, իհարկե, տոնական տրամադրություն․ սեպտեմբերի 1–ը կրկին բոլորիս հիշեցրեց, որ գիտելիքն ուժ է, գիտելիքը՝ լույս․․․ ԵԳՀ ռեկտոր Ժ Ջհանգիրյանը, մասնագիտական ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն այսօր մեծ ոգևորությամբ շնորհավորեցին բուհի նորեկ և արդեն հարազատ դարձած ուսանողներին՝ մաղթելով հաջող ուսումնական տարի։