«Բուժական գործ» կրթական ծրագրի մասին իրազեկումը Հնդկաստանում արդյունավետ է եղել

Սթնոյեմբերի 19–ից 27–ը Երևանի «Գլաձոր» համալսարանի Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ Արման Տոնիկյանը գործուղվել էր Հնդկաստան ԵԳՀ–ում իրականացվող «Բուժական գործ» մասնագիտության գծով տեղեկատվական արշավին մասնակցելու և օտարերկրացի դիմորդներ հավաքագրելու նպատակով։

Գործուղման ընթացքում գործնական հանդիպումներ և քննարկումներ են անցկացվել Հնդկաստանի 6 խոշոր քաղաքներում՝ Հայդարաբադում, Պունեում, Մումբայում, Սուրաթում, Չեննայում և Պուդուչերրիում։ Նշված քաղաքներում նպատակային այցեր են կազմակերպվել 8 կրթական կազմակերպություններ, որոնք իրականացնում են միջնորդական-տեղեկատվական գործառույթներ դիմորդների համար վերջիններիս մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ընդ որում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում այս տարի ակնկալվում է 200–ից ավելի ուսանողների ներգրավում։

ԵԳՀ–ում իրականացվող «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգայնացման նպատակով կազմակերպված հաղորդակցությունների շրջանակում բուհի ներկայացուցիչը հարցազրույցով հանդես է եկել հնդկական Ray 7, TV5 News և Mercury հեռուստաալիքների եթերներում, մասնակցել է տարբեր տպագիր և ռադիո լրատվականների հետ անցկացված ասուլիսներին, ինչպես նաև Հարավային Գուջարատի առևտրի և արդյունաբերության ճամբարում կազմակերպված աշխատաժողովին։

Գլաձորի արտասահմանցի դիմորդներին և նրանց ծնողներին հատկապես գրավել է բուհի երկարամյա տարիների փորձը, «Բուժական գործ» կրթական ծրագրի իրականացման ընթացքում կիրառվող 3D տեխնոլոգիան, սիմուլյացիոն սենյակը, տեխնիկապես հագեցված լաբորատորիաները, հարուստ թվային գրադարանի հասանելիությունը բջջային հավելվածով և ուսումնաօժանդակ ու կացարանային այլ պայմանները։

Երևանի «Գլաձոր» համալսարանի ղեկավարությունն իր բոլոր շահառուներին վստահեցնում է, որ շնորհիվ մեծ ջանքերի, նյութական և ոչ նյութական ներդրումների՝ բուհն արդեն պատրաստ է պատասխանատու կերպով մատուցել կրթական մրցակցային ծառայություններ նաև բժշկության ոլորտում։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Երևանի «Գլաձոր» համալսարանին սթսեպտեմբերին տրվել է բակալավրի (անընդհատ և ինտեգրացված) կրթական ծրագրով՝ առկա ուսուցմամբ «Բուժական գոր» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների գործունեության թույլտվություն։