ԳԼԱՁՈՐ

համալսարան

Պետական հավատարմագրում
Պետական դիպլոմ
Պետական պատվեր
Ընդհանուր Բժշկություն
1000+
ՈՒՍԱՆՈՂ
7000+
ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
50+
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐԹԵԿՆԱԾՈՒ
12+
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Ընդհանուր Բժշկություն
1000+
ՈՒՍԱՆՈՂ
50+
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ
ԹԵԿՆԱԾՈՒ  
7000+
ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
12+
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«Գլաձորն» այսօր
2019 թվականին «Գլաձոր»-ը մասնակցեց ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին, ինչի արդյունքում` 2021 թ. օգոստոսի 23-ին վերահավատարմագրվեց:
University is implementing a phased recovery of university operations. We are currently in Phase 2 of the restart process
Happening Now
At University’s beautiful campus, you’ll find a diverse and welcoming community that will teach you life skills along with having fun.
01
Academics
Students of University take part in scholarship exams organized by the local community.
02
Research
Students of University take part in scholarship exams organized by the local community.
03
Arts & Culture
Students of University take part in scholarship exams organized by the local community.
Համալսարանի մասին
Համալսարանում գործում է եռաստիճան կրթական համակարգ՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա
«Գլաձոր»
«Գլաձոր»
«Գլաձոր»
«Գլաձոր»
Շքասրահ
Շքասրահ
Դատական դահլիճ
Դատական դահլիճ
Գրադարան
Գրադարան
Կոնֆերանսների դահլիճ
Կոնֆերանսների դահլիճ
«Գլաձոր»
«Գլաձոր»
Շքասրահ
Շքասրահ
Դատական դահլիճ
Դատական դահլիճ
Գրադարան
Գրադարան
Կոնֆերանսների դահլիճ
Կոնֆերանսների դահլիճ

Համագործակցություն

View all Posts
Համագործակցություն
Trusted by 4,000+ companies
Ֆակուլտետներ
Համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում
գործում է 12 կրթական ծրագիր

Հաճախ տրվող հարցեր

Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կգտնեք այստեղ, իսկ եթե ունեք այլ հարցեր՝ գրեք կամ զանգահարեք

Թղթային, թե՞ էլեկտրոնային եղանակով է տրվելու հանրակրթական ուսումնական հաստատության պետական ավարտական փաստաթուղթը։

2021-2022 ուսումնական տարվանից՝ հանրակրթական ուսումնական հաստատության պետական ավարտական փաստաթուղթը տրվելու է էլեկտրոնային եղանակով։ Ավարտական փաստաթղթի նմուշը հաստատվել է ՀՀ կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N320 որոշմամբ։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ հաստատություն սովորողի ընդունելության և տեղափոխման համար։

ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու/ազատելու կարգի» 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`

  1. դիմում` ուղղված տնօրենին,
  2. սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,
  3. 3x4 չափի լուսանկար՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,
  4. եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից (ըստ անհրաժեշտության),
  5. նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաև ընթացիկ և կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,
  6. եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության),
  7. նշված կարգի 29-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:
Ո՞ր լեզվով է կազմակերպվում այն սովորողների ուսուցումը, որոնց ծնողները օտարերկրյա քաղաքացիներ, երկքաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք են, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է ՀՀ քաղաքացի։

Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում իրենց երեխայի ուսուցման լեզուն:

Ո՞ր դեպքում կարող են այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում։

Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:

Տեղափոխման դեպքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողը տարկետումը պահպանո՞ւմ է:

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողների տեղափոխության դեպքում տրամադրված տարկետման իրավունքի փոփոխություն չի կատարվում:

Ի՞նչ ժամկետներում են ընդունվում տեղափոխության մասին դիմումները:

Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում և կրթության ինչ ձևով:

Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետևյալ կերպ` մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։ Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը: Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ` մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:

Ո՞ր երկրներում է ճանաչվում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված ավարտական փաստաթուղթը:

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված ավարտական փաստաթուղթը ճանաչվում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի անդամ 47 երկրների (համաձայն Լիսաբոնի որակավորումների փոխճանաչման կոնվենցիայի), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներ (համաձայն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի), Չինաստանի, Լիբանանի և Պարսկաստանի (համաձայն միջպետական համաձայնագրերի) կողմից:

Ո՞ր դեպքում կարող է 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն օգտվել ուսման վարձի զեղչից:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:​

Ե՞րբ և ի՞նչ ժամկետում է կատարվում ուսանողի փոխատեղումը:

Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ, բացառությամբ` մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար և վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն` ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաև ինտերնետային կայքում (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին: Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակն սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաև սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում): Հաջորդ ուսումնական տարին սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները և համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ: Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Ե՞րբ է շրջանավարտին շնորհվում գերազանցության դիպլոմ:

Գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 %-ը:

Ե՞րբ է ընդհատվում ուսանողի ուսումնառությունը:

Ուսանողի ուսումնառությունն ընդհատվում է.

  1. ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,
  2. առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,
  3. հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում:
Ո՞ր դեպքերում է արգելվում ուսանողին հեռացնել բուհից:

Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

Ո՞ր դեպքերում չի թույլատրվում ուսանողի տեղափոխություն:

Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո:

Ինչպե՞ս է իրականացվում բուհից բուհ տեղափոխությունը:

Ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքը ստանալուց հետո (մինչև այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):

Մրցութային հավասար միավորների դեպքում ո՞ր դիմորդներին է տրվում առավելություն:

Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

  1. բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.
  2. արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.
  3. դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննություների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.
  5. դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական գնահատական ունեցող դիմորդներին.
  6. տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության դիմում-հայտում անվճար և վճարովի քանի՞ մասնագիտություններ կարող են նշել:

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:

Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

  • լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):
  • Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
  • զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.
  • արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
  • միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
  • ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակեր պելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
Որո՞նք են բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետները:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18։00-ն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների  ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:

Կարծիքներ
Պատմում են ՀՀ և արտերկրի տարբեր ոլորտներում բարձունքներ նվաճած գլաձորցիները
«Երևանի «Գլաձոր» համալսարանի դերն ու նշանակությունն իմ հաջողությունների և կայացման գործում անգնահատելի է ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև՝ որպես ինքնուրույն, ազատ մտածողությամբ մարդ և անհատ։
Թեհմինե Մարտոյան
|
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող
«Գլաձոր» համալսարանում հնարավորություն եմ ունեցել գիտելիքներ և անձնական ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել հրաշալի մասնագետներից; ԲՈՒՀ-ն ավարտել եմ կարմիր դիպլոմով ու հարուստ գիտելիքներով, ինչը դարձել է իմ կյանքի, գործունեության, կայացման կարևորագույն բաղադրիչը:
Ալբերտ Գրիգորյան
|
ENGIE ընկերության բիզնես ծրագրերի պատասխանատու
Երևանի «Գլաձոր» համալսարանում ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ինձ համար եղան իրավագիտության այբուբենը: Այստեղ հանդիպեցի ոլորտի առաջին ուսուցիչներիս՝ նրանցից յուրացնելով իրավաբանորեն մտածելու և վերլուծելու հմտություններ:
Արսեն Մկրտչյան
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր
«Գլաձորը» մեծ դեր ունի իմ` որպես իրավաբանի կայացման հարցում: Համալսարանն ավարտելուն պես սկսել եմ աշխատել իմ մասնագիտությամբ: Մինչ օրս սիրով համագործակցում և հնարավորության դեպքում օգնում եմ մերօրյա գլաձորցի ուսանողներին պրակտիկ գործունեության բարելավման գործում:
Արա Զոհրաբյան
|
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
«Երևանի «Գլաձոր» համալսարանի դերն ու նշանակությունն իմ հաջողությունների և կայացման գործում անգնահատելի է ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև՝ որպես ինքնուրույն, ազատ մտածողությամբ մարդ և անհատ։
Թեհմինե Մարտոյան
|
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող

Նորություններ

Հարցազրույցներ, խորհուրդներ, ուղեցույցներ և նորություններ

Մասնակցություն միջազգային գիտաժողովի

ԵԳՀ «Լեզուների» ամբիոնի վարիչ Լ. Սահակյանի զեկուցումը «BeyondDomain-Specific Expertise: Metaprofessional Competencies in ESP in EMI Contextsfor Effective International and Intercultural Communication» թեմայով
Կարդալ

Այց անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն

ՄՀ ֆակուլտետի ուսանողների հերթական արտալսարանային միջոցառումը
Կարդալ