Նորություններ

Հարցազրույցներ, խորհուրդներ, ուղեցույցներ և նորություններ

Մասնակցություն Էրազմուս+ «EMPOWER նախագծի եզրափակիչ համաժողովին՝ որպես արտաքին գնահատող և փորձագետ

Երևանի «Գլաձոր» համալսարանի միջազգային համագործակցության և զարգացման գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը 2026 թ․ հոկտեմբերի 12-14-ին Տաշքենդում մասնակցեց Էրազմուս+ Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված «EMPOWER (Enhancement of entrepreneurship skills among women to provide gender equality and employability for citizens of Uzbekistan)» նախագծի եզրափակիչ՝ «Նրա ուժը մեր ապագան է (Her Strength — Our Future)” խորագրով համաժողովին՝ որպես EMPOWER նախագծի արտաքին գնահատող և փորձագետ։
Կարդալ

«Գլաձորում» Լեհաստանի Ժեշուվի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորներն են

ԵՄ Էրազմուս+ դասախոսների շարժունության ծրագրի շրջանակներում Երևանի «Գլաձոր» համալսարան են այցելել Լեհաստանի Ժեշուվի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորներ Դարիուշ Կուշը և Բոժենա Կուշը։
Կարդալ

Երևանի «Գլաձոր» համալսարանը՝ Եվրոպայի 1000 լավագույն բուհերի շարքում

Երևանի «Գլաձոր» համալսարանը 17.62 ընդհանուր միավորով հեղինակավոր UNIRANKS համալսարանների միջազգային վարկանիշավորման համակարգի 2027 թվականի արդյունքներով ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 1000 համալսարանների շարքում՝ զբաղեցնելով 837-րդ տեղը։
Կարդալ

«Հայաստանի արտաքին քաղաքականությունից դեպի արտաքին տնտեսական քաղաքականություն․ նոր հնարավորություններ ևառաջնահերթություններ». կլոր սեղան-քննարկում 

Սեպտեմբերի 24-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում Միջազգային հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ կայացավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունից դեպի արտաքին տնտեսական քաղաքականություն․ նոր հնարավորություններ և առաջնահերթություններ» խորագրով կլոր սեղան-քննարկումը։
Կարդալ

Կլոր սեղան-քննարկում` ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանումտեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որը նախաձեռնվել էր քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵԳՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նարեկ Գրիգորյանի կողմից։ Միջոցառմանը մասնակցեցին ամբիոնի տարբեր կուրսերի ուսանողներ։
Կարդալ

Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1

Նոր նպատակներ, նոր հնարավորություններ, նոր ակնկալիքներ... Երևանի «Գլաձոր» համալսարանը մեկնարկեց նոր՝ 36-րդ ուսումնական տարին՝ իր ուսանողներին դիմավորելով նոր սպասումներով, մասնագիտական զարգացման լայն հնարավորություններով և ապագային միտված նոր նպատակներով։
Կարդալ

Կայացավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 31-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ լեցուն հուզիչ պահերով, շնորհավորանքներով և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Միջոցառումը բացման խոսքով մեկնարկեց համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը։
Կարդալ

Լավագույն ուսանող 2026

Մայիսի 15-ին Հայաստանում երիտասարդության և ուսանողության տոնին ընդառաջ Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանի, Լեզուներ և միջմշակութային հաղորդակցություն ամբիոնի վարիչ Ա. Սողոմոնյանի նախաձեռնությամբ կայացավ «Լավագույն ուսանող 2026» մրցանակաբաշխությունը։
Կարդալ

«Փափուկ հմտություններ․ մարդկանց հետ աշխատելու արվեստը»

Մայիսի 20-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Փափուկ հմտություններ․ մարդկանց հետ աշխատելու արվեստը» թեմայով։ Սեմինարի բանախոսն էր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մարքեթինգի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, ԵԳՀ դասախոս Արման Տոնիկյանը:
Կարդալ
Latest Updates
University is implementing a phased recovery of university operations. We are currently in Phase 2 of the restart process
University is implementing a phased recovery of university operations. We are currently in Phase 2 of the restart process

Explore our university

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit tortor eu egestas morbi sem vulputate etiam facilisis pellentesque ut quis.