Երևանի «Գլաձոր» համալսարանը, որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, իրականացնում է կրթական, գիտական, հետազոտական գործընթաց, մատուցում է կրթական այլ ծառայություններ:
Համալսարանի գիտակրթական գործունեությունն ուղղված է հասարակական գիտությունների բնագավառում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը, հասարակության և պետության գիտական ներուժի զարգացմանը: