Հարգելի դիմորդ, «Բակալավրիատ» բաժնում ներկայացված է ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ ընդունելության կարգը, առկա մասնագիտությունները, տեղերի քանակը, վարձաչափերը և կատարվող փոփոխությունները։
Բակալավրիատի ընդունելության կարգին և ընթացիկ փոփոխություններին ծանոթանալու համար հետևիր «Բակալավրիատ» բաժնի մշտապես թարմացվող տեղեկատվությանը:

«Գլաձոր» քոլեջում դասավանդում են ինչպես համալսարանի դասախոսներ՝ գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, այնպես էլ հանրակրթական դպրոցների բարձրակարգ մանկավարժներ:
Համալսարան կարող են ընդունվել միասնական կենտրոնացված, ինչպես նաև ներբուհական  քննություններից դրական միավոր ստացած դիմորդները:
Համալսարանն ընդունելություն է իրականացնում հետևյալ մասնագիտությունների գծով.
| Բակալավրիատ | Ընդունելության քննություններ | Ուսման վարձ առկա/hեռակա | 
|---|---|---|
| Բուժական գործ | Ֆիզ., քիմ., կենս. մրցութային 3 առարկաներից երկուսը՝ դիմորդի ընտրությամբ | 900,000 | 
| Ստոմատոլոգիա | Ֆիզ., քիմ., կենս. մրցութային 3 առարկաներից երկուսը՝ դիմորդի ընտրությամբ | 800,000 | 
| Իրավագիտություն | Հ.լ., հայոց պատմ. | 650,000/420,000 | 
| Դատական փորձաքննություն | Հ.լ., հայոց պատմ. | 700,000 | 
| Միջազգային հարաբերություններ | Հ.լ., հայոց պատմ. | 500,000/300,000 | 
| Ֆինանսներ | Հ.լ., մաթ. | 500,000/300,000 | 
| Կառավարում | Հ.լ., մաթ. | 500,000/300,000 | 
| Շուկայագիտություն (մարքեթինգ) | Հ.լ., մաթ. | 500,000/300,000 | 
| Հաշվապահական հաշվառում և հարկում | Հ.լ., մաթ. | 500,000/300,000 | 
| Օտար լեզու և գրակ. | Հ.լ., օտար լեզու | 400,000/300,000 | 
| "Լեզվաբանություն, թարգմանչական գործ" | Հ.լ., օտար լեզու | 400,000/300,000 | 
| Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) | Հ.լ., մաթ. | 400,000/300,000 | 
Համալսարանում յուրաքանչյուր մասնագիտության գծով բարձր միավորներով ընդունված հիսուն ուսանողից հինգը սովորում են անվճար: 
Բակալավրիտում առկա ուսուցման տևողությունը 4 տարի է, հեռական՝ 5 տարի:
Առկա ուսուցման դասերը սկսվում են սեպտեմբերի 1-ից: