Այցի առաջին օրը ԵԳՀ դասախոսը հանդիպում էունեցել hjուրընկալող համալսարանի Միջազգային համագործակցության դեպարտամենտի ներկայացուցիչ Մոնիկա Շտանիշիհետ, որից հետո ճանաչողական շրջայց է կատարել բուհի վարչական մասնաշենքում և ուսանողական ավանում: Աշխատանքային օրակարգիշրջանակում Արման Տոնիկյանը բանկային մենեջմենթի և հայ-լեհական ֆինանսականհամակարգերի փորձի համեմատական վերլուծության շուրջ մասնագիտական քննարկում էունեցել Կառավարման ֆակուլտետի Էրազմուսծրագրերի համակարգող Պավել Պերշի հետ:
Ակադեմիական այցի ընթացքում ԵԳՀ ներկայացուցիչը դասախոսություններ է անցկացրել Ժեշուվիտեխնոլոգիական համալսարանի դասախոս Էվելինա Նիշի լսարանում․ «Ժամանակակից կառավարում»ուսումնական ծրագրի ուսանողների միջազգային խմբին, ապաանգլերենով ուսումնառող լեհ ուսանողների կուրսին ներկայացվել են բանկայինմարքեթինգի առանձնահատկությունները, ինչպես նաև
ժամանակակից հաղորդակցության պրակտիկ գործիքակազմն ու միտումները:
Աշխատանքային շաբաթն ամփոփվել է արդյունավետ երկխոսությամբ․ կողմերը կիսվել են մասնագիտական դիտարկումներով, քննարկել միջազգայնացման և ակադեմիականշարժունության ընդլայնման նորհեռանկարները, ինչպես նաև անդրադարձել միջմշակութային շփումներից ստացած հարուստփորձառությանն ու տպավորություններին։
Էրազմուս+ ծրագրերն արդյունավետ հարթակ են հանդիսանումինչպես մասնագիտական կատարելագործման, այնպես էլ միջմշակութայինհաղորդակցության և սոցիալական կապերի ընդլայնման միջոցովանձնային աճի ապահովման համար: