Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան համալսարանի ամբիոնների վարիչները, իսկ դասախոսներն ու վարչական աշխատողները շրջանավարտներին փոխանցեցին իրենց լավագույն բարեմաղթանքներն ու մասնագիտական հաջողությունների մաղթանքները։ Հանդիսավոր արարողությունը վարում էր Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանը։
Ջերմ ու անկեղծ ելույթներով հանդես եկան նաև շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով համալսարանին, դասախոսական կազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց կողքին են եղել ուսման տարիներին։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում շրջանավարտները ստացան իրենց դիպլոմներն ու ճանապարհվեցին նոր ձեռքբերումների՝ բարեմաղթանքներով և բարի երթի խոսքերով։