Նախագծի համակարգողն էր Կենտրոնական Ասիայի համալսարանը (Տաշքենդ), տևողությունը՝ 3 տարի՝ 2023-2026 թթ։ Կոնսորցիումում ընդգրկված էին ևս երեք համալսարաններ Ուզբեկստանից, ինչպես նաև եվրոպական գործընկերներ Գերմանիայից և Բուլղարիայից։
EMPOWER նախագիծը նպատակաուղղված է եղել Ուզբեկստանում կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, գենդերային հավասարության խթանմանը և կանանց զբաղվածության մակարդակի բարձրացմանը։ Նախագծի առաքելությունը Ուզբեկստանի կանանց անհրաժեշտ գիտելիքներով, ֆինանսական գրագիտությամբ և ինքնավստահությամբ օժտելն էր, որպեսզի նրանք դառնան տնտեսապես անկախ, հաջողակ ձեռներեցներ և առաջնորդներ, ինչը կնպաստի երկրի ընդհանուր տնտեսության հզորացմանը։
Նախագծի ձեռքբերումներից են մշակված 6 ուսումնական մոդուլները, թվային հարթակի գործարկումը, հաջողակ գործարար կանանց պատմությունները, պիլոտային դասընթացների հաջող իրականացումը ավելի քան 80 % կին ուսանողներ ունեցող բուհերում, մասշտաբային աշխատաժողովների և համաժողովների կազմակերպումը, որոնց մասնակցել են հարյուրավոր ուսանողներ և փորձագետներ։
Թ․ Խեչոյանն ուսումնասիրել և վերլուծել է կոնսորցիումի՝ 3տարվա ընթացքում կատարած աշխատանքները և ներկայացրել ամփոփիչ զեկույց։
Ներկայումս աշխատանքներ են տարվում կանանց ձեռներեցության խթանման հարցերի շուրջ նոր նախագծային առաջարկի պատրաստման վրա՝ հայաստանյան և ուզբեկական համալսարանների ընդգրկմամբ՝ Էրազմուս+ ԲԿԿԶ միջտարածաշրջանային ծրագրի առաջիկա մրցույթին ներկայացնելուհամար։