Այցի մեկնարկին հյուր պրոֆեսորներին ընդունել է Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային ակադեմիական համագործակցության,փորձի փոխանակման և համալսարանների միջև կապերի զարգացման կարևորությունը։
Պրոֆեսորները հանդիպել են համալսարանի տարբեր ֆակուլտետմերի դասախոսների և ուսանողների հետ՝ հանդես գալով երկու ակադեմիական դասախոսությամբ։ ՊրոֆեսորԴարիուշ Կուշը ներկայացրել է «Լեհ ֆերմերների ներդրումային գործունեությունը» (InvestmentActivity of Polish Farmers) և ՊրոֆեսորԲոժենա Կուշը՝ «Լեհաստանում մթերքի առցանց գնումների որոշիչ գործոնները․սոցիալ-տնտեսական հեռանկարը» (Determinants of Online Grocery Shopping in Poland:A Socio-Economic Perspective)։ Դասախոսություններին հաջորդել են հարցուպատասխանն ու քննարկումները, որոնց ընթացքում ուսանողներն ուդասախոսները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու հյուրերին և մտքերփոխանակելու ներկայացված թեմաների շուրջ։
Ծրագրի շրջանակներում պրոֆեսորներն այցելել են նաև «Նոյ» կոնյակի գործարան՝ ծանոթանալու հայկականկոնյակագործության ավանդույթներին և Հայաստանի արդյունաբերական ու մշակութայինժառանգության կարևոր բաղադրիչներից մեկին։ Այցի ընթացքում Երևանի «Գլաձոր» համալսարանի ղեկավարության կողմից պատվարժան հյուրերինհանձնվել են խորհրդանշական նվերներ՝ ի նշան հարգանքի, ջերմ հյուրընկալության ևհայ-լեհական ակադեմիական համագործակցության արժևորման։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը՝ համատեղելով մասնագիտական փորձի փոխանակումը, մշակութայիներկխոսությունն ու բարեկամական կապերի ամրապնդումը։ Նման նախաձեռնությունները նպաստում են միջազգային ակադեմիական կապերի ամրապնդմանը, մասնագիտական գիտելիքի փոխանակմանը և ուսանողների ու դասախոսների համար նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։
Երևանի«Գլաձոր» համալսարանը կարևորում է միջազգային համագործակցությունը՝ խթանելով գիտակրթական երկխոսությունը, ակադեմիական շարժունությունը և միջմշակութայինկապերի զարգացումը։