Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսումնական մասը ստորաբաժանում է, որը գործում է իր կանոնակարգի հիման վրա` նպատակ ունենալով կազմակերպել ու հսկել համալսարանում ուսուցման ամբողջ գործընթացը, ապահովել ուսուցման արդյունավետության շարունակական բարձրացումը:
Ուսումնական մասի աշխատանքները կազմակերպում և համակարգում է ուսումնական մասի պետ Ադրինե Արտուշի Մանասերյանը և ուսումնական մասի մեթոդիստ Գոհար Հրաչիկի Ասլանյանը:
Երևանի «Գլաձոր» համալսարանում ուսուցումը կազմակերպվում է Բոլոնիայի գործընթացին համապատասխան, որի հաջող գործարկմանը նպաստում է ուսումնական մասի և ամբիոնների համատեղ արդյունավետ աշխատանքը: Կրեդիտային համակարգի ներդրումն անդրադարձել է նաև բուհում վարվող փաստաթղթաշրջանառության վրա. մշակվել են բազմաթիվ նոր ձևաթերթեր, այդ թվում` գնահատման տեղեկագրերի նոր ձևեր, որոնք արտացոլում են ուսումնական գործընթացի յուրաքանչյուր բաղկացուցչի գնահատման արդյունքները, ուսանողների ընթացիկ առաջադիմության և հաշվառման նոր ձևաթերթեր, ստեղծվել է ուսանողների հաշվառման և առաջադիմության էլեկտրոնային համակարգ:
Բուհում մշակվել է դասախոսների վարձատրության նոր համակարգ, որն արտացոլում է դասախոսի բեռնվածության ավելացումը` կապված միջանկյալ քննությունների, ուսանողների անհատական աշխատանքների համակարգման և վերահսկողության, ամփոփիչ ստուգումների իրականացման հետ:
Ուսումնական գործընթացի ժամանակացույցի կատարման ընթացքի ամենօրյա հսկումը: Ժամանակացույցի կատարման ընթացքում խախտումներ կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցառումների կազմակերպումը և առաջարկությունների ներկայացումը Համալսարանի ռեկտորին` համապատասխան որոշում կայացնելու համար