Երևանի «Գլաձոր» համալսարանի «Կրիմինալիստիկական փորձաքնությունների կենտրոնում» կատարվում են հետևյալ փորձաքննությունները՝
Հետքաբանական փորձաքննություններ.
1.
Մատնահետքերի-«Դակտո»-2000 համակարգչային
ծրագրի միջոցով,
2.
Մեխանոսկոպիա-իրերի, առարկաների, գործիքների
կողմից թողնված հետքերի հետազոտություն՝ կիրառելով SZM-1, Italy, optika տեսակի բինոկուլյար մանրադիտակներ, Cat. No 16200, unitcon տեսակի համեմատական
մանրադիտակ, ինչպես նաև տարբեր տեսակի չափող սարքավորումներ: Սառը զենքի հետազոտություն,
մի ամբողջ հետազոտություն:
3.
Տրանսպորտահետքաբանական հետազոտություններ:
Ձգաբանական փորձաքննություն.
1.
Հրազենի և ռազմամթերքի հետազոտություն՝ կիրառելով SZM-1, Italy, optika տեսակի բինոկուլյար մանրադիտակներ և Cat. No 16200, unitcon տեսակի համեմատական
մանրադիտակ: Հրազենի և ռազմամթերքի կրակելու համար պիտանելիությունը ստուգելու նպատակով
նախատեսված է փորձարարական հրաձգարան:
2.
Կրակոցի հետքերի հետազոտություն՝ իրականացվում է SZM-1, Italy, optika տեսակի բինոկուլյար և Cat. No 16200, unitcon տեսակի համեմատական
մանրադիտակներով: Պարկուճների նմուշները ստանալու համար փորձագիտական կրակոցները կատարվում
են փորձարարական հրաձգարանում: Կրակած գնդակների նույնականացման համար անհրաժեշտ գնդակի
նմուշները ստացվում են առկա գնդակորսիչի մեջ կատարված կրակոցների արդյունքում:
3.
Ձգաբանական քիմիական հետազոտություն: Հետազոտվում է փորձաքննությանը ներկայացված զենքի (ատրճանակ, ինքնաձիգ, որսորդական հրազեն) կրակված լինելու փաստը: Փորձաքննությանը ներկայացված հագուստի
վրա առկա վնասվածքները հետազոտվում են Motik BC-Clinlah Plan 4 WT մանրադիտակի տեսադաշտում: Վնասվածքների շուրջ զենքի քսայուղերին
բնորոշ հետքերի հայտնաբերման նպատակով կիրառվում է UVGL-55 Handheld UV Lamp սարքը:
Կատարաված հետազոտությունների
արդյունքներից որոշվում է.
-վնասվածքները հանդիսանում են հրազենային-գնդակային,
թե ոչ,
-վնասվածքները ինչ բաղադրակազմ (պղնձի, կապարի, երկաթի) ունեցող գնդակով, արկով են պատճառվել,
-վնասվածքները պատճառվել են կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում,
թե լրացուցիչ գործոների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից,
- վնասվածքներից որն է հանդիսանում մուտքի վնասվածք, և որ վնասվածքը՝ ելքի անցք:
Կրակոցի լրացուցիչ
գործոնների ազդեցության սահմաններում տարածությունից կատարված կրակոցի հեռավորությունը
որոշելու համար, ըստ մեթոդիկայի, հրաձգարանում կատարվում են փորձարարական կրակոցներ,
որոնց լաբորատոր քիմիական հետազոտությունից էլ որոշվում է հստակ կրակոցի հեռավորությունը՝
արտահայտված սանտիմետրերով, որով էլ պարզ է դառնում, օրինակ, տվյալ վնասվածքը կարող
էր պատճառվել իր կողմից, թե պատճառվել է մեկ այլ անձի կողմից:
Փաստաթղթափորձաբանական փորձաքննություն
Փաստաթղթափորձաբանական
փորձաքննությունները նշանակվում և կատարվում են, մասնավորապես, փաստաթղթերի և/կամ դրանց
ռեկվիզիտների իսկության համապատասխանելիության ուսումնասիրման նպատակով:
Ըստ հետազոտվող օբյեկտների
և լուծվող խնդիրների, դատափաստաթղթաբանական փորձաքննությունները դասակարգվում են
12 ենթատեսակների:
Ըստ իրականացվող
ենթատեսակների առավել ծանրաբեռնված և լայնածավալ հետազոտական ուղղություններ են հանդիսանում
փաստաթղթերի պատրաստման եղանակի և միջոցի հետազոտությունը, պոլիգրաֆիական արտադրանքի
հետազոտությունը, կնիքների և դրոշմակնիքների հետզոտությունը, պատառոտված և այրված փաստաթղթերի
հետազոոտությունը, դրամանիշների և արժեթղթերի հետազոտությունը և այլ օբյեկտների հետազոտությունը:
Փորձաքննությունների
ընթացքում օգտագործվում են մանրադիտակներ, ՈւՄ և ԻԿ ճառագայթներով հագեցած սարք-սարքավորումներ,
ինչպես նաև ներհրված տեքստերի հայտնաբերման համար նախատեսված սարք-սարքավորումներ (Օրինակ՝ Projectina Docustat
DS-210), որով հնարավոր է առանց հետազոտելի թուղթը վնասելու կամ կեղտոտելու լոկալիզացնել մատնադրոշմի քրտնաճարպային հետքը:
Հողագիտական, կենսաբանական և մանրաթելերի հետազոտություններ
Դատաբուսաբանական հետազոտության
առարկան և խնդիրները
Դատաբուսաբանական
փորձաքննության խնդիրներից մեկը հանդիսանում է կրող օբյեկտների վրա բուսական ծագում
ունեցող օբյեկտների հայտնաբերումն ու հետազոտությունը, որի վերջնական նպատակն է որոշել
բուսական ծագում ունեցող էլեմենտների իրադրությունը՝ կապված կոնկրետ դեպքի հետ: Շատ
հաճախ դատաբուսաբանական հետազոտության օբյեկտներ են հանդիսանում ծառերի, թփերի, ոտանման
բույսերի (ցողուն, արմատ, տերև, ծաղիկ, պտուղ և այլն), սիլոսի մասերը, մամուռը, ջրիմուռները,
կենդանիների արտաթորանքը:
Դատակենդանաբանական հետազոտության
առարկան և խնդիրները
Դատակենդանաբանական
հետազոտության օբյեկտներ են հանդիսանում կենդանիների մազերը, դրանց մորթիները, կաշին,
թռչունների փետուրները, ձկների թեփուկները և դրանց մարմնի մասերը:
Դասակարգային խնդիրների
թվին են պատկանում.
-օբյեկտի դասի (կարգի) որոշումը,
-փորձաքննության ներկայացվող օբյեկտների սեռային պատկանելիության որոշումը,
-խմբային պատկանելիության որոշումը,
Դատահողագիտական
փորձաքննության առարկան
և խնդիրները
Դատահողագիտական փորձաքննության առարկա է հանդիսանում փաստացի պարագան, որը վկայում է մարդու կամ առարկայի գտնվելը կոնկրետ վայրում: Դատահողագիտական փորձաքննության հիմնական խնդիրն է լոկալացնել տեղանքի կոնկրետ հատվածը (տեղամասը):
Դատահողագիտական փորձաքննության օբյեկտներն են՝
1. Հետազոտելի առարկայի վրա հողային մասնիկների առկայությունը
և դրանց տեղակայումը,
2. Կրող առարկաների վրա հողի մասնիկների առաջացման մեխանիզմը,
3. Կրող օբյեկտների վրա հողի մասնիկների պատկանելիությունը
տեղանքի լոկալ հատվածին (տեղամասին),
4. Առարկաների (օբյեկտների) փոխադարձ շփումը միմյանց կամ
տեղանքի հետ:
Մանրաթելերի և թելային ծագում ունեցող իրերի և առարկաների քրեագիտական հետազոտություն
Թելային ծագում
ունեցող իրերի և առարկաների քրեագիտական փորձաքննություն, որի խնդիրներն են՝
-օբյեկտների
վրա մանրաթելերի հայտնաբերումը,
-համեմատվող
օբյեկտների ընդհանուր սեռային (խմբային) պատկանելիության որոշումը,
-մասի պատկանելիութունը ամբողջին,
-հագուստների
վրա վնասվածքների առաջացման պայմաններն ու պատճառները (մեխանիկական, ջերմային, քիմիական):
Համակարգչատեխնիկական փորձաքննություն
Համակարգչատեխնիկական
փորձաքննությունը հանդիսանում է ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների դասին
պատկանող ինքնուրույն փորձագիտական ուղղություն: Նրա առարկան են հանդիսանում քրեական,
քաղաքացիական և այլ գործերի նյութերում ամրագրված՝ տեղեկատվական գործընթացների իրագործումն
ապահովող համակարգչային միջոցների և համակարգերի նախագծման, շահագործման օրինաչափությունների
հետազոտությամբ հաստատված փաստերը և հանգամանքները:
Համակարգչատեխնիկական
փորձաքննության շրջանակներում լուծվում են նույնականացնող (իդենտիֆիկացիոն) և դիագնոստիկ բույթի խնդիրներ: Նույնականացնող
(իդենտիֆիկացիոն) բնույթի
խնդիր է հանդիսանում, օրինակ՝ համակարգչային սաքի տեսակի որոշումը կամ համակարգչային
հիշողության կրիչից վարույթն իրականացնող մարմնին հետաքննություն ներկայացնող տեղեկատվության
հայտնաբերումը: Դիագնոստիկ բնույթի խնդիր է հանդիսանում օրինակ՝ համակարգչային սարքի
աշխատունակության և նպատակային շահագործման համար պիտանելիության որոշումը:
Ըստ հետազոտվող օբյեկտների և լուծվող խնդիրների համակարգչատեխնիկական
փորձաքննությունները դասակարգվում են 4 ենթատեսակների:
1. Ցանցային հետազոտության ընթացքում կիրառվող սարքերից և ծրագրային ապահովումներից
են «Tableau» տեսակի փորձագիտական ապարատային բլոկիրատորները, ինչպես նաև «EnCase
Forensic», «WinHex» և «WebLog Expert» փորձագիտական ծրագրային ապահովումները:
2. Ծրագրային հետազոտության ընթացքում կիրառվող սարքերից և ծրագրային ապահովումներից են «Tableau» տեսակի փորձագիտական
ապարատային բլոկիրատորները, ինչպես նաև «EnCase Forensic», «WinHex», «Pe
Explorer», «Cerbero PEinsider» և «Redwood-Resource Extractor» փորձագիտական ծրագրային ապահովումները:
3. Տեղեկատվության հետազոտության և վերականգնման ընթացքում կիրառվող սարքերից և ծրագրային ապահովումներից են օրինակ՝ «Tableau» տեսակի փորձագիտական ապարատային բլոկիրատորները,
«PC 3000 Express & DataExtractor», «Cellebrite UFED» ապարատածրագրային համալիրները, ինչպես նաև «EnCase Forensic», «WinHex», «Recover My
Files», «Mount Image Pro», «Pasware Kit Forensic» և «DVR Examiner» փորձագիտական ծրագրային ապահովումները:
4. Համակարգչային սարքավորումների հետազոտության ընթացքում կիրառվող սարքերից և ծրագրային ապահովումներից են «Tableau» տեսակի փորձագիտական
ապարատային բլոկիրատորները, «PC 3000 Express & DataExtractor» ապարատածրագրային համալիրը, ինչպես նաև «EnCase Forensic»,
«WinHex», «CristalDiskInfo», «AIDA64 Extreme Engineer» և «Passmark BurnInTest» փորձագիտական ծրագրային ապահովումները: