Ժուռնալիստիկայի և Հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետ

Ողջույնի խոսք

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի Ժուռնալիստիկայի և Հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել ֆակուլտետի ուսումնական և գիտական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի, աշխատակազմի մասին անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև կարող եք ծանոթանալ ֆակուլտետի ուսանողների արտալսարանային կյանքին:

Սիրով`
Երևանի «Գլաձոր» համալսարանի
Ժուռնալիստիկայի, հ.լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,
բ.գ.թ., դոց. Ս. Պապիկյան

Ֆակուլտետի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ձևավորվել է 1990 թվականին, իսկ Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը` 2006-ին: Մինչև 2014թ. Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կազմում գործել է Ժուռնալիստիկայի ամբիոնը, որի աշխատանքները ղեկավարել է ճանաչված ժուռնալիստ, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր  Էմանվել Մանուկյանը:

Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի կազմում մինչև 2014 թվականը գործել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնը, որի աշխատանքները ղեկավարել է հայտնի լեզվաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Արտաշես Պապոյանը:

2014թ. երկու ամբիոնները միավորվել են և վերանվանվել Ժուռնալիստիկայի և հայոց լեզվի ու գրականության ամբիոն, որի աշխատանքները ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Սիլվա Պապիկյանը:

Տարբեր տարիների ընթացքում Ժուռնալիստիկայի ու Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետների կայացմանը նպաստել են բ.գ.դ., պրոֆ. Դ. Գասպարյանը, բ.գ.թ., դոցենտներ Ս. Իսկանդարյանը, Գ. Մխիթարյանը, Ա. Արզումանյանը, Ա. Ասատրյանը, Ս. Ավետյանը, Լ. Բաղդասարյանը, դասախոսներ Գ. Ամբարյանը, Ն. Թուխիկյանը, Ն. Փայտյանը, Ա. Խաչիկյանը և ուրիշները:

Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։

Անցած տարիների ընթացքում ամբիոնում նկատելի աշխատանքներ են իրականացվել ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ։ Դասավանդման և ուսումնամեթոդական աշխատանքներին զուգահեռ ամբիոնի աշխատողները զբաղվում են նաև գիտահետազոտական աշխատանքներով։ Նրանց աշխատանքների մի մասը տպագրվել է համալսարանի կողմից հրատարակվող ժողովածուներում։

Ֆակուլտետի ուսանողները բազմաբնույթ ստեղծագործություններով հանդես են գալիս ինչպես համալսարանի կողմից հրատարակվող «Նոր Գլաձոր» ուսանողական-երիտասարդական ամսաթերթում, այնպես էլ հանրապետական լրատվամիջոցներում, ռադիոյում և հեռուստատեսությունում:

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ

Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, մասնագիտական կրթական ծրագրերով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվում է ոլորտի լավագույն մասնագետներով: Գործնական բնույթ կրող դասընթացների դասավանդումը շարունակվում է իրականացվել ոլորտում պրակտիկ աշխատանքով զբաղված մասնագետների կողմից: Ներկայումս ամբիոնում աշխատում են վեց դասախոս, իսկ ամբիոնի աշխատանքները համակարգում է լաբորանտը:

Համագործակցություն

Ժուռնալիստիկայի և հ.լեզվի ու գրականության ամբիոնը համագործակցում է լրատվամիջոցների (թերթեր, հանդեսներ, լրատվական գործակալություններ խմբագրություններ, հեռուստատեսություն, ռադիո, տեեկատվական-գովազդային ծառայություններ) հետ:

Կրթական ծրագրեր

ԵԳՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործող առկա մասնագիտությունների գծով ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի ակնկալիքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, դասընթացի նկարագիրը և հարցաշարերը: Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային այլ հաստատությունների տվյալ կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականությունը, վերանայվում տարին մեկ անգամ, թարմացվում` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները:

Կրթական ծրագրեր

ԵԳՀ Հայոց լեզու և գրականության ֆակուլտետում գործող առկա մասնագիտությունների գծով ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի ակնկալիքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, դասընթացի նկարագիրը և հարցաշարերը: Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային այլ հաստատությունների տվյալ կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականությունը, վերանայվում տարին մեկ անգամ, թարմացվում` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները: