ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 30-ԱՄՅԱԿԻ ԿԱՊՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության նախագահ


«Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը
և աշխատակիցներին

Հարգելի տիկնայք և պարոնայք

Շնորհավորում եմ ձեզ «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:

«Գլաձոր» համալսարանը Հայաստանում մասնավոր բուհական կրթության առաջնեկներից է, որը կարողացել է հիմնադրման օրվանից մինչ օրս բարձր պահել որակի սահմանված նշաձողը: Նրա գործունեության հիմքում ավանդույթի և նորարարության համադրությունն է, որով էլ պայմանավորված են բուհի հաջողությունները։ Համալսարանն անցել է երկար ճանապարհ, պատրաստել
տարբեր ոլորտների բազում բարձրակարգ մասնագետներ:

21-րդ դարը հնարավոր չէ պատկերացնել առանց որակյալ կրթության, առանց նոր տեխնոլոգիաների, առանց գիտության։ Մենք ունենք կրթական ու գիտական հարուստ ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է շարունակել:

Հարափոփոխ աշխարհի զարգացմանը զուգընթաց ավելի է կարևորվում օրեցօր կատարելագործվող ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելը: Յուրաքանչյուր բուհի խնդիրն է ոչ միայն ժամանակից հետ չմնալ, այլև իր ուսանողների և շրջանավարտների գործուն մասնակցությամբ նպաստել կրթության,
գիտության, տնտեսության առաջընթացին, ստեղծել և կիրառել նոր տեխնոլոգիաներ:
Ակնկալում եմ, որ «Գլաձոր» համալսարանը կլինի այս ամենի առաջամարտիկներից մեկը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Հարգանքով՝ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ


Հարգելի՛ պարոն Ջհանգիրյան,

Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման և գործունեության 30-րդ տարեդարձի առթիվ:

Կրթություն և գիտությունը մշտապես եղել և մնում են յուրաքանչյուր ժողովրդի
առաջընթացի ու բնականոն զարգացման կարևորագույն նախապայմանը: Ուրախ եմ
արձանագրել, որ «Գլաձորը» կարողացավ պահպանել իր ուրույն տեղը Հայաստանի
բուհական համակարգում, և Ձեր բազմաթիվ շրջանավարտների գիտելիքն ու ներուժն այսօր էլ շարունակում են պահանջված լինել:

Շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Երևանի «Գլաձոր» համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ:



Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետության
Սահմանադրական դատարանի նախագահ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ

 

Մեծարգո պարոն ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Հարգելի կոլեգաներ, ջերմորեն շնորՀավորում եմ Ձեզ համալսարանի գործունեության հոբելյանական 30-ամյակի կապակցությամբ և ցանկանում նորանոր հաջողություններ ու նվաճումներ հանուն մեր հայրենիքի կրթագիտական գործունեության բնագավառի զարգացման և միջազգայնացման գործում: «ԳԼԱՁՈՐ» Համալսարանն իր գործունեության 30 տարիների ընթացքում համալսարանի ռեկտոր Ժ. ՋՀԱՆԳՐԻՅԱՆԻ ղեկավարությամբ, նրա սկզբունքային մոտեցումների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և աշխատակազմի հետևողական հաստատկամ աշխատանքի շնորհիվ նկատելի հաջողություններ է գրանցել հանրապետության կրթական համակարգում և իր ուրույն տեղն ունի այդ դաշտում:
Ստանալով պետական
հավատարմագրում՝ այսօր համալսարանն իրականցնում է միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց։
Ծանրակշիռ է համալսարանի ավանդը մեր երկրի կրթական համակարգում, և համալսարանն ըստ արժանավույնս շարունակում կատարել այդ դժվար, սակայն պատվաբեր գործը։


Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի

ռեկտոր ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԵՆԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

 

Մեծարգո պարոն Ջհանգիրյան,

«Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասա­խոսական աշխատակազմ

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի մանկավարժական և ուսանողական ողջ կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում է Ձեզ, համալսարանի բոլոր շրջանավարտներին և ուսանողներին հարազատ կրթօջախի 30-ամյակի առթիվ: 1990 թվականից Երևանի «Գլաձոր» համալսարանը, առաջնորդվելով միջնադարյան համալսարանի` «Գլաձորի» ավանդույթներում, ապահովելով կրթական բարձր մակարդակ, իրականացնում է եվրոպական չափանիշներին և չափորոշիչներին համապատասխան գործունեություն, ապահովում բարձրակարգ գիտելիքներով զինված շրջանավարտներ` տարբեր բնագավառներում աշխատելու համար: Համալսարանը պատմական «Գլաձորի» արժանի հետնորդն է:

Տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ «Գլաձոր» համալսարանի համբավը
տարածվել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ աշխարհում:
Երեք տասնյակ տարիների փորձով հարստացած` համալսարանը կերտում է
իր ուսանողների վաղվա օրը` վերագնահատելով իրականությունն ու հաղթահարելով նոր մարտահրավերները: Համալսարանը, գիտական մտքի կենտրոն լինելով, լայն հնարավորություններ է ընձեռում թե՛ ուսանողներին, թե՛ դասախոսներին` զարգացնելու իրենց կրթական մակարդակը, զինվելու գիտության ժամանակակից հայտնագործություններով: Համալսարանի նորակառույց, հարմարավետ, հրապուրիչ շենքը, ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարանները մեծապես նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Լուսավոր ապագա ենք մաղթում «Գլաձոր» համալսարանին: Թող համալսարանի հաղթական երթը շարունակվի նոր ձեռքբերումներով հաջողություններով և 30-ամյակի այս տոնը թող նոր մտահաղացումներով, լավագույն փոփոխություններով արժևորվի համալսարանի կյանքում. Հարգելի պարոն Ջհանգիրյան, մաղթում ենք Ձեզ, համալսարանի մանկավարժական և ուսանողական ողջ կոլեկտիվին ստեղծագործական հաջողություններ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն:

Բարի երթ համալսարանի թանկագին բարեկամներ, Ձեր արարումները
արժանի են երախտագիտության և օրհնանքի։


Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական
քոլեջի տնօրեն ԿԱՐԻՆԵ ՄԻՔԱԵԼՅԱՆ

 


Հարգելի պարոն Ջհանգիրյան

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Երևանի «Գլաձոր» համալսարանի ողջ անձնակազմին համալսարանի 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Բարեմաղթանքի խոսքեր եմ հղում հատկապես նրանց, ովքեր տարիներ
շարունակ նվիրվել են սերունդների դաստիարակության շնորհակալ գործին և եղել
են համալսարանի պատմության կերտողները

Հետադարձ հայացքը փաստում է բուհի հաջողություններն ու ձեռքբերումները, նշանակալի ներդրումները մեր երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
Կրկին շնորհավորելով այս նշանակալի հոբելյանի առթիվ` մաղթում եմ, որ գալիք տասնամյակները լինեն նորանոր ձեռքբերումների և գիտակրթական մեծ առաջընթացի ժամանակներ:


ՀՀ պետական կառավարման
ակադեմիայի ռեկտոր` ԱՐՍԵՆ ԼՈՔՅԱՆ

 

Իմ թանկագին բարեկամ, պարոն Ջհանգիրյան, սիրելի սիրելիներ...
«Գլաձոր» համալսարանը 30 տարեկան է։ Որպես քաղաքացի` հարկ եմ համարում այս առիթով շնորհավորել բոլորիս, քանի որ սա բոլորիս տոնն է՝ մտավորականի տոնը...

Անուրանալի է այս դերը, որ ունեցել է «Գլաձոր» համալսարանը հայ իրականության մեջ, սերունդներ է կրթել, նվիրյալներ տվել Հայաստան աշխարհին, հավատարիմ քաղաքացիներ ձևավորել։ Համալսարանն ի սկզբանե պայքարել է հանուն նոր և առաջադեմ գաղափարների, առողջ դատողության, ուղղամիտ մարդու, արդար պահվածքի ու շիտակ հարաբերությունների, եռանդուն մասնակցել հանրության ողջամիտ կեցության կազմակերպման գործին... Հենց այսպես են ծառայում ազգին...

Այսօրինակ սխրանքների, դրանց պահպանումն ու զարգացումը Ձեր անվան հետ է կապված, իմ լավ բարեկամ, մեծարգո պարոն Ջհանգիրյան:

Սերված լինելով արժանապատիվ ծնողներից, ունենալով մտածողի հմայք, հավասարակշիռ, վայելուչ կեցվածք ու խոսք, լինելով աշխատանքի արդյունքի նորոգությամբ շարունակականությամբ շահագրգիռ ղեկավար, անուրանալի
հաջողությունների հասած մտավորական՝ Դուք կարողացել եք կրթական գործն այնպես կազմակերպել, որ համալսարանն այսօր մեր մտավոր կյանքի դրոշակակիրներից մեկն է...

Ցանկանում եմ Ձեզ, համալսարանի նվիրյալներին ավյուն՝ մտավորականի Ձեր փորձն ու գիտելիքները սերունդներին պատշաճ փոխանցելու համար, առողջություն՝ Ձեր աշխատանքի պտուղները վայելելու, երկար ու երջանիկ ապրելու ու արարելու համար...

Ձեր նկատմամբ անթաքույց ակնածանքով՝
ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջի փոխտնօրեն
ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ


 



Հարգելի պարոն ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

«Մասնավոր իրավական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փաստաբանական գրասենյակը, հանձինս ինձ՝ հիմնադիր-տնօրեն, փաստաբան Ինգա Արթուրի Ավագյանի շնորհավորում եմ Երևանի «Գլաձոր» համալսարանի ողջ անձնակազմին համալսարանի հիմնադրման և գործունեության հոբելյանական 30-ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ հիմնադրման օրվանից ի վեր, անցնելով բավականին դժվար, բարդություններով և խոչընդոտներով լի ճանապարհ, ունեցել եք հիասթափության բազում ակնթարթներ, բայցևայնպես չեք հուսահատվել, քանի որ Ձեր առջև դրված նպատակն եղել է ու շարունակում է մնալ կրթությունը՝ բարձրագույն կրթությունը: Ասածիս վառ ապացույցը ներկայում գործող և ծաղկող համալսարանն է։

Ծանոթանալով Երևանի «Գլաձոր» համալսարանի՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ստանձնած առաքելություններին, մասնավորապես այն, որ Համալսարանի գիտակրթական գործունեությունն ուղղված է հասարակական գիտությունների բնագավառում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը, հասարակության և պետության գիտական ներուժի զարգացմանը, ի հաստատումն տեղեկացնում եմ, որ «Մասնավոր իրավական կենտրոն» փաստաբանական գրասենյակում աշխատում է Երևանի ««Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 2005-2012 շրջանավարտներից Տաթևիկ էդուարդի Զախարյանը, ով ուսումնառության տարիներին ստացած գիտելիքներն այժմ կիրառում է ի նպաստ մեր փաստաբանական գրասենյակի անխափան գործունեության և հետագա զարգացման: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական գործունեության մեջ միշտ առաջնորդվելու եք այն կարևոր սկզբունքներով, որոնք հնարավորություն են տալիս  յուրաքանչյուր ուսանողի մեջ ձևավորելու ձգտում դեպի կրթությունը, ինչն էլ  անդիսանում է հետագայում մեծ բարձունքներ նվաճելու գրավականը: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն նորանոր ձեռքբերումներ սերունդներ կրթելու այնքան պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:

«մասնավոր իրավական կենտրոն» ՍՊԸ
փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն,
փաստաբան ԻՆԳԱ ԱՐԹՈՒՐԻ ԱՎԱԳՅԱՆ