Միջազգային հարաբերությունների ամբիոն

 

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
Հարգելի՛ այցելու,
Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի «ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԻ» կայք-էջում: Այստեղ կարող եք ծանոթանալ ամբիոնի գիտակրթական գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին, պրոֆեսորադասախոսական կազմին, դասավանդվող առարկաներին և միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ հիմնական կարողությունների ու հմտությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությանը:
Սիրով`
Երևանի «Գլաձոր» համալսարանի
Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գրիգորյան


ԱՄԲԻՈՆԻ ՄԱՍԻՆ
Երևանի «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ձևավորվել է 1991 թվականին` համալսարանի հիմնադրման օրվանից:
Ֆակուլտետի առաջին դեկանն է եղել պ.գ.թ., դոցենտ Ա. Սարգսյանը:
Ֆակուլտետի հիմնադրումից որոշ ժամանակ անց ստեղծվեց Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնը, որտեղ մինչ օրս  կենտրոնացած է ֆակուլտետի գործունեությունը: Հիմնադրման օրվանից մինչև 2007 թվականը ամբիոնը գլխավորում էր պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Հակոբյանը, իսկ 2007 թվականից՝ պ.գ.թ., դոցենտ Լ. Հովհաննիսյանը, 2019 թվականից՝ պ.գ.թ. Ս. Մանուկյանը, այժմ ամբիոնի վարիչն է՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գրիգորյանը: Ներկայումս ամբիոնը կրում է իր առաջին ղեկավարի` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ անունը:
Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։
2006-2007 ուս. տարվանից ամբիոնը անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգի՝ 
1.         բակալավրիատ, 
2.         մագիստրատուրա,
3.         ասպիրանտուրա:
2007 թվականից ներդրված է կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ:
Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնը ծավալում է լայն գիտակրթական գործունեություն: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովներին: Գիտաժողովին ներկայացրած գիտական զեկույցները լույս են տեսնում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի ժողովածուներում:


ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԱՆՁՆԱԿԱԶՄ
«Միջազգային հարաբերություններ» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով, ամբիոնի դասախոսական կազմը մշտապես համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով:
Ներկայումս ամբիոնում դասավանդում է 10 դասախոս, իսկ ամբիոնի աշխատանքները համակարգում է լաբորանտը:


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնը համագործակցում է ՀՀ Ազգային Ժողովի, Սահմանադրական դատարանի, ԱԳՆ-ի և տարբեր գործընկեր բուհերի հետ:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, դերախաղեր և այլն: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ուսանողների հետ համատեղ տարբեր պատմաքաղաքական իրադարձություններին ընդառաջ կազմակերպում և անցկացնում են թեմատիկ միջոցառումներ: Միաժամանակ ամբիոնի նախաձեռնությամբ գործում է ԵԳՀ- ՄՀ-ների ԲԱՆՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԸ, որը իրական հնարավորություն է ընձեռում ինչպես ՄՀ-ների ամբիոնի, այնպես էլ բուհի այլ ամբիոնների ուսանողների շրջանում զագացնելու հանրային խոսքի հմտությունները: 


ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ԵԳՀ-ի Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնում գործում են հետևյալ կրթական ծրագրերը՝ 
•          «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության ԲԱԿԱԼԱՎՐԻ պատրաստման հիմնական կրթական ծրագիր
•          «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության ՄԱԳԻՍՏՐՈՍԻ պատրաստման հիմնական կրթական ծրագիր
•          Է.00.01 «Հայոց պատմություն» մասնագիտության գծով ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ հետբուհական կրթական ծրագիր:
ԵԳՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնում գործող առկա մասնագիտությունների գծով Հակոբ Հակոբյանի անվան Միջազգային հարաբերությունների ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի վերջնարդյունքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, առարկաների նկարագիրը և հարցաշարերը: 
Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային գիտակրթական հաստատությունների առաջավոր փորձը, որոնք վերանայվում են առնվազն տարին մեկ անգամ, հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
•          Մասնագիտական աղբյուրի հետազոտման, գնահատման և տեղեկատվությունը մանրամասնորեն վերլուծելու  կարողություններ:
•          Տարբեր գիտակիրառական նշանակության խնդրների բացահայտման և լուծման հմտություններ:
•          Գրավոր և բանավոր (օտար լեզուներով) հաղորդակցության հմտություններ:
•          Փաստեր հավաքելու, քննադատաբար վերլուծելու և պատճառահետևանքային կապերը բացահայտելու կարողություններ:
•          Ինտելեկտուալ բարձր զարգացվածության և ինքնուրույնություն որոշումներ կայացնելու կարողություններ:
•          Թիմային աշխատանքում ճկուն և լայնախոհ մոտեցումներ ցուցաբերելու հմտություններ:
•          Հանրային խոսքի և բանակցային տեխնոլոգիաների կիրառության հիմնարար կարողություններ և հմտություններ:
•          Մասնագիտական ծրագրերի մշակման, կազմակերպման և իրականացման գործում քննդատական մտածելակերպի կիրառում:
•          Քաղաքական հակամարտությունների և ճգնաժամերի գնահատման և վերլուծության վերաբերյալ կարողություններ:
•          Ուսանողներին տրամադրել միջազգային հարաբերությունների, մասնավորապես դիվանագիտության և արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնարար գիտելիքներ՝ ապագա մասնագիտական գործունեությանը համապատասխան, նրանց ծանոթացնել միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ժամանակակից տեսություններին, արտաքին քաղաքականության վարման կանոններին և խնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման արդի միտումներին ու հեռանկարներին, դիվանագիտական աշխատանքի հիմնարար մեթոդներին և դիվանագիտական ծառայության կազմակերպման ձևերին, 
•          Գնահատել հայկական մշակույթի և արժեքների դերը, վերլուծելով ժամանակակից աշխարհում դրա հիմնական ազդեցությունը: 
•          Կազմակերպել միջոցառումներ քաղաքական, մշակութային, պատմական և սոցիալական բնագավառների համատեքստում, գնահատելով պետությունների քաղաքական, լեզվական, մշակութային և աշխարհաքաղաքական զարգացումների միտումները:
•          Քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, միջազգային իրավունքի, պատմության (նաև դիվանագիտության պատմության), եվրոպական ուսումնասիրությունների, աշխարհաքաղաքականության, երկրագիտության և այլ թեմատիկ առարկաների վերաբերյալ կարողություններ: