Հաշվետվություն
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի առաջին եռամսյակի գործողությունների իրականացման վերաբերյալ
Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետին և լաբորատորիային հատկացված տարածքի վերանորոգումից հետո, այն անվանվել է <<Քրեագիտության ուսումնափորձագիտական կենտրոն>>, որն իր մեջ ներառում է Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետը (հատկացված է երկու լսարան) և երեք լաբորատորիաներ՝ հետքաբանության և ձեռագրաբանության, համակարգչատեխնիկական և դատահաշվապահական ու ֆինանսատնտեսական փորձաքննությունների անցկացման լաբորատորիաները:
<<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական ծրագրի հեռուստատեսային լուսաբանման նպատակով 01.06.2017թ. կնքվել է պայմանագիր <<Մուլտի մեդիա կենտրոն Թիվի>> հետ: Հեռուստաընկերությունը մեկ ամիս կլուսաբանի ծրագիրը:
12.06.2017թ. United Nations Development Business միջազգային հարթակում հրապարակվել է Կրիմինալիստիակական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի լաբորատոր սարքավորումների գնման հայտահրավերը:
Այն տեղադրված է նաև համալսարանի պաշտոնական կայքում և Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կայքում:
14.06.2017թ. ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատանքային խմբի կողմից իրականացվել է այց-մոնիթորինգ: Խմբի կողմից ուսումնասիրվել են իրականացված գործողությունների արդյունքները, քննարկվել հետագա անելիքները:
16.06.2017թ. կնքվել է պայմանագիր Ա/Ձ Մ. Պողոսյանի հետ, ով պետք է սահմանված ժամկետում իրակականացնի անհրաժեշտ գրենական պիտույքների մատակարարումը:
20.06.2017թ. ծրագրի ղեկավարի կողմից համալսարանի Գիտական խորհրդի նիստում ներկայացվել է հաշվետվություն՝ Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Ընթացքում է գտնվում էլեկտրոնային տեխնիկայի, լաբորատոր նյութերի, Կրիմինալիստիկական գործունեություն մագիստրոսական ծրագրի ձեռնարկի տպագրման, համակարգչային ծրագրերի գնման փաթեթների կազման աշխատանքները:
30.06.2017