2005 թվականից Երևանի «Գլաձոր» համալսարանում գործում է ասպիրանտուրա, որի ստեղծման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի` 2005թ. որոշումը: Դրանով համալսարանին իրավունք վերապահվեց իրականացնելու բարձրագույն հետբուհական կրթության մասնագիտական ծրագրեր:
2015 թվականի դրությամբ ԵԳՀ ասպիրանտուրան ավարտել և հաջողությամբ թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել 27 ասպիրանտ և հայցորդ, իսկ ներկայումս ասպիրանտուրայում ձևակերպված են շուրջ 30 հայցորդ, 7 ասպիրանտ:
ԵԳՀ-ում ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է «Ասպիրանտուրա ընդունելության և հայցորդության կանոնակարգ»-ի համաձայն (առավել մանրամասն):