ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի Գլաձոր համալսարանում ստեղծված Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնը եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով: Կենտրոնը ստեղծվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցներով: Կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականացվել են 2017թ. հունվար ամսից մինչև 2019 թ. հունվարը: Կենտրոնը պաշտոնապես բացվել է 2019թ. փետրվարին:
Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի ստեղծման նպատակը ուսանողների պրակտիկ հմտությունների և կարողությունների զարգացումն է, համալսարանի, այլ ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների, գործարար և գիտական ոլորտների ազգային համագործակցության հիմքերի ստեղծումը :
Կենտրոնն իր մեջ ընդգրկում է՝ կրիմինալիստիկական ուսումնական կաբինետ, կից մասնագիտական լոկալ գրադարանով և մատնադրոշմային, հետքաբանական, ձեռագրաբանական ֆինանսատնտեսական  և դատահաշվապահական,  համակարգչատեխնիկական լաբորատորիաներ:
Կենտրոնի աշխատանքների իրականացման հիմքում դրված են կանոնակարգող փաստաթղթեր: 

Կենտրոնի նյութատեխնիկական և լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը կապահովի ուսանողներին առավել արդիական գիտելիքների հաղորդումը: Զարգացման նոր աստիճանի կդրվի <<Կրիմինալիստիկա>> և հարակից դասընթացների դասավանդումը, ուսուցման գործնական ուղղվածությունը և հաղորդվող գիտելիքների կապը պրակտիկայի հետ: Ամուր հիմքերի վրա կդրվեն հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունները, մասնավորապես հնարավորություն կստեղծվի այլ բուհերի <<Իրավագիտություն>> մասնագիտության ուսումնառողների և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ուսումնական կաբինետի և լաբորատորիայի օգտագործումը, համատեղ ծրագրերի և պրակտիկաների անցկացումը: