ՆՄՀ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ԱՄՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 3

ՆՄՀ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ԱՄՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված հիմնական գործողություններն են՝


  1. Այց՝ ՀՀ փորձագիտական կենտրոն.  Ուսումնասիրություն ՀՀ փորձագիտական կենտրոնում գործող  Ձեռագրի և փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների, Հետքաբանության, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների լաբորատորիաներում:

  2. Լոկալ գրադարանի գրականության ձեռքբերման գնանշման փաթեթ: Համալսարանը ստացել է երեք գնառաջարկ, որոնք չեն համապատասխանել համալսարանի կողմից ներկայացված պահանջներին: Գրականության ձեռքբերման մրցույթը հանձնաժողովի կողմից համարվել է չկայացած:

  3. Կնքված պայմանագիր՝ Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի  համար նախատեսված կահույքի ձեռքբերման մասին:

  4. Համակարգչային սարքավորումների կրկնակի գնանշում:

  5. <<Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի կիրարկման>> և <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական ծրագրի փաստաթղթային հենքի մշակման նպատակով ներգրավվող անհատ խորհրդատուների ընտրություն:


31.03.2017