Ասպիրանտուրայի բաժին

Ասպիրանտուրայի բաժին

2005 թվականից Երևանի «Գլաձոր» համալսարանում գործում է ասպիրանտուրայի բաժին, որի ստեղծման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի` 2005թ. որոշումը: Դրանով համալսարանին իրավունք է տրվել իրականացնելու բարձրագույն հետբուհական կրթության մասնագիտական ծրագրեր:

Ասպիրանտուրայի բաժինը գործում է իր կանոնադրության  հիման վրա:

2005-2018թթ. ընթացքում ԵԳՀ ասպիրանտուրան հաջողությամբ ավարտել և թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել մոտ չորս տասնյակ հետազոտող՝ յուրահատուկ ներդրում ունենալով գիտության բնագավառում:

ԵԳՀ կազմակերպում է ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտացումների գծով.

 

 

ԺԲ.00.01-«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն »

ԺԲ.00.02-«Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»

ԺԲ.00.03-«Մասնավոր իրավունք-քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության, միջազգային մասնավոր իրավունք»

ԺԲ.00.04-«Դատական իրավունք, դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ, հետախուզական գործունեության տեսություն»

ԺԲ.00.06-«Միջազգային իրավունք»

Ժ.01.07-«Արտասահմանյան գրականություն»

Ժ.02.07-«Ռոմանոգերմանական լեզուներ» (մասնագիտական և ոչ մասնագիտական)

Ը.00.02-«Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»

Ը.00.03-«Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»

Է.00.01-«Հայոց պատմություն»:

 

ԵԳՀ ընդունում է ասպիրանտուրայի որակավորման քննություններ հետևյալ մասնագիտացումների գծով.

 

ԺԲ.00.01-«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն »

ԺԲ.00.02-«Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»

ԺԲ.00.03-«Մասնավոր իրավունք-քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության, միջազգային մասնավոր իրավունք»

ԺԲ.00.04-«Դատական իրավունք, դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ, հետախուզական գործունեության տեսություն»

ԺԲ.00.06-«Միջազգային իրավունք»

Ժ.01.07-«Արտասահմանյան գրականություն»

Ժ.02.07-«Ռոմանոգերմանական լեզուներ» (մասնագիտական և ոչ մասնագիտական)

Ը.00.02-«Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»

Ը.00.03-«Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»

Է.00.01-«Հայոց պատմություն»:

 

ԵԳՀ-ում ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է «Ասպիրանտուրա ընդունելության և հայցորդության կանոնակարգի» համաձայն: 

 

Հեռ. +374 10 545980, 545981