ԵՐԵՎԱՆԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՕՐՀՆԵՐԳ

Խոր, անթափանց խավարներում

Իր տառապյալ պատմության,

Ուսման մեջ է հայն արարում

Լույսի շողը փրկության:

 

Իբրև վկա այս բոլորի,

Նոր օրերին մեր դաժան,

Ծնվեցիր հին Գլաձորի

Փառքին վայել ու արժան:

 

Նոր §Գլաձոր¦, շքեղ, անմութ,

Լույսի կերոն ու տաճար,

Դու մեր մայրն ես գորովագութ,

Հարազարատ ու անկաշառ:

 

Ապրի°ր հպարտ ու առնացի

Իբրև օջախ դպրության,

Թող համբավդ միշտ թևածի, 

Այսօր ,վաղը, հավիտյան: