ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՎԵՑԵՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


ՆՄՀ դրամաշնորհային ծրագիրն իրականացվեց 24 ամսվա ընթացքում, որն իր մեջ ներառում է 6 փուլ: Ս/թ.  հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածն ընդգրկում է ծրագրի վեցերորդ փուլը:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է  դրամաշնորհային ծրագրի գործողությունների իրականացման պլանում 6-րդ փուլի համար նախատեսված բոլոր գործողությունները, ինչպես նաև ավարտին են հասցվել նախորդ փուլում սկսված գործողությունները:

Մասնավորապես, ծրագրով նախատեսված մատնադրոշմային փորձաքննությունների և դատահաշվապահական ու ֆինանսատնտեսական փորձաքննությունների ծրագրային ապահովումը Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնում դարձել է իրականություն: Ձեռք է բերվել մատնադրոշմային փորձաքննությունների անցկացման համար ծրագիր՝ Комплексный АРМ эксперта. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի միջոցներով մշակվեց Դատահաշվապահական և ֆինանսատնտեսական հետազոտությունների ծրագիր, որը պետք է դրվի համապատասխան դասընթացների անցկացման հիմքում:

Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի արդյունավետ շահագործման նպատակով իրականացվեց նաև դասախոսի և լաբորանտների վերապատրաստում ՀՀ-ում փորձագիտական կենտրոններից առաջատարներից մեկի՝ ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում: Վերապատրաստումն իրականացվել է մեկ ամիս ժամանակահատվածով, որի ընթացքում լաբորանտները և դասախոսը հնարավորություն են ստացել ծանոթանալ համապատասխան փորձաքննություններն իրականացնող լաբորատորիաներում անցկացվող փորձաքննության առանձնահատկություններին: Վերապատրաստման ավարտին ներկայացված հաշվետվությունները փաստեցին, որ վերապատրաստման արդյունքները դրական են և լաբորանտները կարող են ապահովել Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի արդյունավետ աշխատանքը:

Դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնայողությունների հաշվին նախատեսվել էր ձեռք է բերվել սերվեր՝ Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: Հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան գործողությունների արդյունքում ձեռք է բերվել անհրաժեշտ սերվերը:

Խնայողությունների հաշվին նախատեսվել էր ձեռքբերել նաև պրակտիկ պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ ստենդեր, մուլյաժներ և մանեկեներ: Իրականացված գնանշման արդյունքում կնքվել է պայմանագիր: Սահմանված ժամկետում ապրանքների մի մասը մատակարարվել է, իսկ մնացածը մասը հնարավոր կլինի մատակարարել մի քանի օրվա ընթացքում:

Այսպիսով, կարելի է փաստել, որ ՆՄՀ դրամաշնորհային ծրագիրը հասցվել է տրամաբանական ավարտին և հնարավոր է կյանքի կոչել ծրագրի հիմնական և առանձնահատուկ նպատակները:


11.01.2019