ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման երրորդ փուլի երկրորդ եռամսյակում իրականացվել են նախատեսված հիմնական գործողությունները: Մասնավորապես, անցկացվել է լաբորատոր սարքավորումների միջազգային մրցակցային գնման մրցույթը: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել հայաստանյան լաբորատոր սարքավորումներ մատակարարող ընկերություններից մեկը: Կնքվել է պայմանագիր հաղթող կազմակեպության հետ, ըստ որի նախատեսվում է մինչև ս/թ. մայիս ամիսը մատակարարել նախատեսված բոլոր սարքավորումները:

Համալսարանում ձևավորված կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի արդյունավետ կիրարկման նպատակով նախատեսված է հիմնական դասախոսի և լաբորանտների վերապատրաստում` մասնագիտացված կառույցում: Այդ նպատակով համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է հանրապետությունում առաջատար կառույցներից մեկը, որտեղ իրականացվելու են վերապատրաստումները:

Կնքվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի հետ:

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակներից մեկը համալսարանի <<Իրավագիտություն>> ՄԿԾ արդիականացումն է: Այս փուլում արդեն սկսվել են աշխատանքները նաև այդ ուղղությամբ: Ռեկտորի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, <<Իրավագիտություն>> ՄԿԾ արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին օժանդակելու համար: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է <<Իրավագիտություն>>  ՄԿԾ արդիականացման նպատակով անհատ խորհրդատուի մրցույթ: Հայտ ներկայացրած խորհրդատուներից ընտրվել է այն անձը, ով առավելապես համապատասխանում է աշխատանքային նկարագրով նախանշված գործողությունների իրականացման համար:

Նախատեսված է անցկացնել հարցումներ՝ ուսանողության և դասախոսների շրջանում մասնագիտության իրականացման առկա խնդիրները վերհանելու և շահակիցների պահանջները պարզելու նպատակով: ՈԱԿ կողմից վերանայվում և լրամշակվում են հարցաթերթերը:

Վերանայվում է լոկալ գրադարանի և <<Իրավագիտություն>>  մասնագիտության մասնագիտական գրականության ցանկը:



30.03.2018թ.