Երևանի Գլաձոր համալսարանն իրականացնում է հանրապետությունում միակ՝ <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված են հանրապետության լավագույն մասնագետները, ովքեր համապատասխան ոլորտում ունեն անհրաժեշտ մասնագիտական պրակտիկ փորձ:
Ծրագրի իրականացման ընթացքում համալսարանը համագործակցում է ինչպես ՀՀ փորձագիտական կենտրոնների, այնպես էլ օտարերկրյա գործընկեների հետ:
Ծրագիրն իրականացվում է համալսարանում ստեղծված, ժամանակակից սարքավորումներով հագեցած Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնում:
Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2019-2020 ուսումնական տարվանից:
Ծրագրի ավարտին ուսանողները կստանան իրավագիտության մագիստրոսի աստիճան՝ կրիմինալիստ մասնագիտացմամբ: