ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման չորրորդ փուլը ներառում է ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածը: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է  դրամաշնորհային ծրագրի հիմնական և առանցքային գործողություններից մեկը. Լաբորատոր սարքավորումների մատակարարման համար կնքված պայմանագրին համապատասխան իրականացվել է հիմնական սարքավորումների մատակարարումը, տեղադրումը, դրանց փորձարկումը և աշխատանքների ցուցադրումը: Սարքավորումներից որոշները հնարավոր չի եղել մատակարարել սահմանված ժամկետում, ինչի համար պայմանագրով նախատեսված չափով կգանձվի տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար:

Մեկ այլ կարևորագույն հարց ևս իր դրական լուծումն է ստացել հաշվետու ժամանակաշրջանում: Կնքված պայմանագրին համապատասխան <<Իրավագիտություն>> ՄԿԾ արդիականացման նպատակով ընտրված անհատ խորհրդատու Հ. Վարդանյանի կողմից մշակվել է պայմանագրով նախատեսված ամբողջ փաթեթը: Փաթեթը ներկայացվել է ընդհանուր իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի քննարկմանը:

Ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ էլեկտրոնային տեխնիկայի երկու խմբաքանակների և համակարգչային սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ: Կազմվել են գնանշման փաթեթներ և ներկայացվել ԿԾԿ ԾԻԳ հաստատմանը:

Հրավիրվել է անհատ խորհրդատու՝ իրավաբանական կլինիկայի ուսումնական ծրագրի, գործունեության կարգի մշակման համար:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են աշխատանքներ Իրավագիտություն ՄԿԾ արդիականացման ուղղությամբ:



30.06.2018