Գիտաժողովներ

Համալսարանն իր գործունեության ողջ ընթացքում հետամուտ է պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների, ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց խրախուսմանը նպաստող մեխանիզմների մշակմանն ու կիրարկմանը:

Յուրաքանչյուր ուսումնական տարի համալսարանում կազմակերպվում և անցկացվում են գիտաժողովներ (սեկցիոն և պլենար նիստեր), որոնց մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտներն ու հայցորդները: Ամենամյա գիտաժողովի նյութերը տպագրվում են: Արդեն տպագրվել է յոթ ժողովածու`

  • «Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները Հայաստանում»
  • «Ժամանակակից քաղաքակրթական գործընթացները և հումանիտար գիտությունների զարգացման հիմնախնդիրները Հայաստանում»
  • «Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության ու գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»
  • «Պետություն, պատմություն, տնտեսություն, մշակույթ»
  • ««Գլաձոր»-20»
  • «Նոր «Գլաձորը» գիտության բավիղներում»
  • «Հայաստան. Ցեղասպանությունից վերածնունդ»

Ժողովածուները համապատասխանում են ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին և հնարավորություն են ընձեռում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմին, այնպես էլ ասպիրանտներին ու հայցորդներին բուհական հանրույթին ներկայացնելու իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:


Գիտական հոդվածների 8-րդ ժողովածու

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

https://drive.google.com/file/d/1_87P43eVPtQZSSCqDJ9sjjnRylkhj_q2/view?usp=sharing

«ԳԼԱՁՈՐ»-30

 

                           Հոդվածների 9-րդ հոբելյանական ժողովածու

 

9-րդ հոբելյանական ժողովածուն նվիրված է Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 30-ամյակին: Ժողովածուում տեղ են գտել Երևանի «Գլաձոր» համալսարանի, Հայաստանի Հանրապետության բուհերի և ոչ բուհական ոլորտի մասնագետների, Ռուսաստանի Դաշնության, նույնիսկ Մարոկկո պետության դասախոսների հոդվածները:

    Հոդվածներում քննարկվում են իրավագիտությանը, տնտեսագիտությանը, փիլիսո­փա­յութ­յանը,  հայ գրականությանը, հայոց պատմությանը, օտար լեզուներին, կրթության մեթոդաբա­նությանը և այլնին վերաբերող տարաբնույթ հարցեր, որոնք, անշուշտ, հետաքրքրություն են ներկայացնում բարձրացված հիմնախնդիրների, առաջադրված լուծումների տեսանկյունից: Հոդվածների զգալի մասն ունեն թեմատիկ ուղղվածություն և վերաբերում են «Գլաձոր» համալսարանի ընդհանուր գիտական թեմային՝ «Արդի աշխարհի մարտահրավերները և սոցիալ-հումանիտար գիտությունների հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»:

    Ժողովածուն համապատասխանում է ԲՈՀ-ի պահանջներին:

Թվային տարբերակը՝ ստորև:

https://drive.google.com/file/d/1WDsZ9tCF5AhpGtY2EBYNHyVLzb-TSkRl/view?usp=sharing