Պատմություն
Երևանի «Գլաձոր» համալսարանը (մինչև 2006 թվականը` «Գլաձոր» կառավարման համալսարան) հիմնադրվել է 1990 թվականին` վերականգնելով և շարունակելով միջնադարյան համալսարանի` ԳԼԱՁՈՐԻ[1] ավանդույթները: Գործունեության 28 տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակազմը հետևողականորեն և հաստատակամորեն իրականացնում են միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց:
2000 թվականից «Գլաձոր»-ը գործում
է նորակառույց հարմարավետ շենքում:
Համալսարանը, 2001թ. հուլիսի 25-ին, հավատարմագրվել
է Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից: 2015 թվականին «Գլաձոր»-ը
հավատարմագրվել է եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան :
2006-2007 ուսումնական տարվանից
Երևանի «Գլաձոր» համալսարանում ներդրվել է ուսումնական գործընթացի
կազմակերպման և ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով
հաշվառման կրեդիտային համակարգը: Այս աշխատանքների արդյունավետ կազմակերպման
համար Երևանի «Գլաձոր» համալսարանում 2007-2011թթ. գործել է
Կրթական բարեփոխումների, իսկ 2012 թ-ից՝ Որակի ապահովման կենտրոնը:
Համալսարանը կադրեր է պատրաստում․
·
Հայոց լեզու և գրականություն
·
Օտար լեզուներ և գրականություն
·
Լեզվաբանություն
·
Միջազգային հարաբերություններ
·
Լրագրություն
·
Հաշվապահական հաշվառում և հարկում
·
Ֆինանսներ
·
Կառավարում (մենեջմենթ)
·
Շուկայագիտություն (մարքեթինգ)
·
Իրավագիտություն
·
Կրիմինալիստիկա
·
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
· Ինֆորմատիկա
· Բուժական գործ
· Ստոմատոլոգիա
մասնագիտությունների
գծով:
Համալսարանում կրթությունն իրականացվում է եռաստիճան կրթական
համակարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա։
«Գլաձորն» ունի թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների
թեմաներ հաստատելու և գիտական ղեկավարներ նշանակելու արտոնություն:
«Գլաձոր»-ի շրջանավարտներն այսօր աշխատում ու բարձր պաշտոններ են
զբաղեցնում կառավարությունում, Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում,
դատախազությունում, իրավապահ մարմիններում, Սահմանադրական դատարանում, Արտաքին
գործերի, Արդարադատության և մյուս նախարարություններում, Փաստաբանների պալատում
(Նախագահ՝ «Գլաձորի» շրջանավատ), ֆինանսաբանկային համակարգում, առևտրային և
ոչ առևտրային տարբեր կազմակերպություններում, թերթերի խմբագրություններում,
հեռուստառադիո ընկերություններում, դպրոցներում և այլուր:
Համալսարանի դասախոսական կազմը համալրված է գիտության մեջ մեծ
ներդրում և փորձ ունեցող դոկտորներով, պրոֆեսորներով և ոլորտում տեսական ու
գործնական խորը հմտություններ ունեցող այլ մասնագետներով: Վերջին տարիներին
համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը պարբերաբար համալրվում է նաև թեկնածուական
թեզեր պաշտպանած գլաձորյան շրջանավարտներով:
Համալսարանի շուրջ 40 շրջանավարտ գիտությունների թեկնածու է, որոնցից
20-ը դասավանդում են «Գլաձորում»:
«Գլաձոր»-ում զարգանում է նաև գիտական միտքը, ինչի վկայությունն են
բուհի դասախոսների հրատարակած մենագրությունները, հոդվածները, գիտական
նստաշրջաններում ներկայացված զեկույցների հիման վրա պատրաստված ու հրատարակված
ժողովածուները և այլն:
Համալսարանի` ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունն ուսանողներին
տրամադրում է ուսումնական և գիտական աշխատանքով զբաղվելու, ինչպես նաև հանգստի ու
ժամանցի լայն հնարավորություն: Ուսանողներին սպասարկում են գրադարանը,
համակարգչային սրահները, առարկայական լսարանները, շուրջօրյա ինտերնետը, օտար
լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող լինգաֆոնային սրահները,
սպորտդահլիճը, բացօթյա սրճարանը և բակը:
Համալսարանը հիմնադրման օրվանից ակտիվ համագործակցում է հայաստանյան և միջազգային մի շարք առաջատար կազմակերպությունների հետ:
Կրթության բնագավառում ունեցած ավանդի համար Երևանի «Գլաձոր»
համալսարանն արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի, ոսկե հուշամեդալների : Այսպես, 2005 թվականին
Ժնևում անցկացված «Բիզնեսում բարձր որակ» իններորդ միջազգային ֆորումում
համանուն միջազգային ֆոնդի կողմից «Գլաձոր» համալսարանին շնորհվել է
ոսկե մեդալ՝ «Աշխատանքային գործունեության մեջ բարձր որակի համար», ինչպես
նաև՝ ֆոնդի հռչակագրին «Գլաձոր» համալսարանի անդամակցության մասին
վկայագիր: «Գլաձոր»-ը պարգևատրվել է ՀՀ վարչապետ մեդալով, Կրթության և գիտության
նախարարության ոսկե հուշամեդալներով և այլն:
Տարիների նպատակասլաց
աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ «Գլաձոր» այսօր նշանակում է
ինչպես համալսարան, այնպես էլ կրթահամալիր (նախապատրաստական բաժին, հիմնական
դպրոց, ավագ դպրոց, քոլեջ, բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
[1]ԳԼԱՁՈՐԻ համալսարանը
հայկական միջնադարյան նշանավոր համալսարաններից է: Այն հիմնադրվել է 1291թ. Ներսես
Մշեցու կողմից` այժմ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի շրջանի Գլաձոր գյուղում և
գործել է մինչև 1340թ.: Գլաձորի համալսարանն ուներ ներքին
կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում: Իր բնույթով ու թեքումով
նմանվել է հասարակագիտական ուղղվածության համալսարանի: Դասավանդվում էր
աստվածաբանություն, իմաստասիրություն, ճարտասանական արվեստ,
թվաբանություն, աստղաբաշխություն և այլն: Ուսումնառության
տևողությունը 7-8 տարի էր: Համալսարանում գործում էր
քննական, գիտական կոչումների համակարգ, գիտաժողովների
սրահ: Միջնադարի այս նշանավոր կրոնական, գիտական և կրթական կենտրոնը
պատրաստում էր և՛ գիտությամբ զբաղվող անհատներ, և՛ մանկավարժներ, որոնց
գիտական աստիճաններ ու կոչումներ էին շնորհվում ավարտական հանդիսությունների
ժամանակ: