Հաշվետվություն
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի գործողությունների իրականացման ընթացքի վերաբերյալ
02.05.2017թ. կնքված համակարգչային սարքավորումների ձեռքբերման պայմանագրի հիման վրա ամբողջվին մատակարարվել է պայմանագրով նախատեսված համակարգչային սարքավորումների հիմնական մասը: Իրականացվում են սարքավորումների տեխնիկական հատկորոշիչների ստուգման աշխատանքները:
ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից հաստատվել է հեռուստատեսային լուսաբանման իրականացման փաթեթը: Նախատեսված է կնքել պայմանագիր՝ ցածր գին առաջարկած հեռուստաընկերության հետ /ս/թ հունիսի 1-ին/: Համալսարանի կողմից նկարահանվել է 30 վրկ տևողությամբ տեսահոլովակ՝ <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական ծրագրի լուսաբանման համար:
Հաստատվել է լաբորատոր սարքավորումների գնաման նպատակով միջազգային մրցակային գնման փաթեթը:
Հաստատվել է գրենական պիտույքների ձեռքբերման փաթեթը, գնառաջարկները բաշխվել են պոտենցիալ մատակարարներին:
Համալսարանի համար կարևորագույն ձեռքբերումներից էր երկու առաջատար կազմակերպությունների` ՀՀ Փաստաբանների պալատի և ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համագործակցության պայմանագրի կնքումը, որի առարկան երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացումն է:
Իրականացվել է նաև այց-ուսումնասիրություն՝ ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո:
31.05.2017