ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 1

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ


ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հավելյալ շրջափուլի շրջանակներում կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ սույն թվականի հունվարի 10-ից մինչ օրս իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

  1. Տրամադրվել է 200 մ 2 տարածք, որը ներառում է 5 լսարան և ընդունարան

  2. Իրականացվում են խորհրդատվություններ ոլորտի մասնագետների կողմից՝ սենյակների ճիշտ դասավորվածության և արդյունավետության ապահովման ուղղությամբ

  3. Իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ մասնավորապես

  • Սենյակներում մասամբ և/կամ ամբողջությամբ փոխվել են հատակի սալիկները

  • Բոլոր սենյակներում տեղադրվել է գիպսակարտոնե կախովի առաստաղ

  • Անցկացվել է նոր լուսավորում

  • Մուտքին տեղադրվել է մետաղապլաստե ապակեպատ եվրոդուռ

  • Բոլոր սենյակներում իրականացվում է կապիտալ վերանորոգում

  • Անցկացվել է ջրամատակարարում՝ լաբորատորիայի գործարկման նպատակով:

Աշխատանքները վերջնական տեսքի կբերվեն մինչև սույն թվականի փետրվար ամսվա վերջ:

Ծրագրի աշխատակազմի կողմից կազմվել և սահմանված ժամկետներում <<Կրթական ծրագերի կենտրոն>> ԾԻԳ է ներկայացվել անհրաժեշտ Կահույքի, համակարգչային սարքավորումների և լոկալ գրադարանի գրականության գնանշման փաթեթները: Ներկայացվել է նաև անհատ խորհրդատուի ընտրության փաթեթը:

Ձեռք են բերվել համաձայնություն ՌԴ Մոսկվայի Օ.Ե Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի և Մ.Վ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի, ինչպես նաև ՌԴ ներքին գործերի կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնի ղեկավարության հետ՝ տեղում կրիմինալիստիկական լաբորատորիայի ուսումնասիրման նպատակով:

Գործուղումը նախատեսված է իրականացնել սույն թվականի փետրվարի 12-17-ը:

Այժմ իրականացվում են աշխատանքներ կրիմինալիստիկական լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումների միջազգային մրցակցային գնման փաթեթների մշակման ուղղությամբ:

Ծրագրի իրականացման արդյունավետության ապահովման նպատակով ծրագրի աշխատակազմը համագործակցում է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Վերջիններս տրամադրում են անհրաժեշտ օժանդակություն՝ փաթեթների կազմման և այլ անհրաժեշտ փաստաթղթերի մշակման ուղղությամբ:


31.01.2017