Ողջունում ենք Ձեզ Երևաsնի «Գլաձոր» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել ֆակուլտետի ուսումնական և գիտական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի, աշխատակազմի մասին անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև կարող եք ծանոթանալ ֆակուլտետի ուսանողների արտալսարանային կյանքին:
Երևանի «Գլաձոր» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը ստեղծվել է 1991 թվականին, որի կազմում գործում է Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը: Ամբիոնի առաջին վարիչ է եղել տ.գ.թ., պրոֆ. Լուկաշեն Հովակիմի Բադանյանը (1992-1993), այնուհետև` տ.գ.թ., պրոֆ. Հովհաննես Կարապետի Հովհաննիսյանը (1993-2001):
2001 թվականից առ այսօր ամբիոնի վարիչն է տ.գ.թ., դոց. Խորեն Ալբերտի Մխիթարյանը:
2004-2005 ուս. տարվանից ֆակուլտետն անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգի՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:
2007 թվականից ներդրված է կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ:
2007-2008 ուս. տարվանից տնտեսագիտական ֆակուլտետում գործում է նաև հեռակա բաժին՝ ուսման տևողությունը 5 տարի:
Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։
Ամբիոնի նպատակներն իրականացնելու, մասնագիտական կրթական ծրագրով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվել և համալրվում է դոկտոր-պրոֆեսորներով, թեկնածուներով և դոցենտներով, ոլորտի լավագույն մասնագետներով:
2015թ. դրությամբ ամբիոնում դասավանդում են 13 դասախոս: Ամբիոնի աշխատանքները համակարգում է լաբորանտը :