Հարգելի´ այցելուներ
Երևանի «Գլաձոր» համալսարանն իր 32-ամյա պատմության ընթացքում անցել է զարգացման տարաբնույթ, բայց ուրույն ճանապարհ՝ ապահովելով կրթական բարձր մակարդակ. որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, հարուստ ուսումնական, առարկայական ծրագրեր և, իհարկե, գիտական ներուժ: Ի դեմս «Գլաձորի»` առաջ եկավ ՀՀ կրթական մասնավոր բուհական համակարգը, որը նոր և խոստումնալից երևույթ էր հայ իրականության մեջ:
«Գլաձոր» համալսարանը, կարևորելով իր ուսանողների մասնագիտական կատարելության ձգտումը, առաջնորդվում է այնպիսի ուսումնական ծրագրերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին` նպաստելով նաև կրթության զարգացմանը տարածաշրջանում և սփյուռքում: Տալով բարձրակարգ շրջանավարտներ Հայաստանի գիտակրթական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներին` վստահ կարող ենք ասել, որ մեր բուհը, իրոք, դարձել է պատմական Գլաձորի արժանի շարունակողը: Ճիշտ է, այս փաստը ոգևորիչ է, բայց և պարտավորեցնող, որ ժամանակակից կրթական համակարգում միշտ պահենք ու պահպանենք «Գլաձորին» հատուկ և յուրօրինակ դիմագիծը:
Տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ մեր համալսարանը 2001թ. հուլիսի 25-ին Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից առաջինը հավատարմագրվեց: Բուհը մասնակցել է նաև կրթական համակարգերի ներդրման գործընթացների և պատասխանատվությամբ կյանքի կոչել դրանք: Մասնավորապես, ներդրվել են բարձրագույն կրթության եռաստիճան` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, այդ թվում` ուսուցման կրեդիտային համակարգերը, որոնց արդյունավետ և
կատարյալ իրագործմանն են ուղղված «Գլաձորի» պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերը: «Գլաձորն»
այսօր արդեն ունի պետպատվերի և տարկետման իրավունք:
Արդի
ժամանակաշրջանն ուղեկցվում է կրթության ոլորտում կատարվող արմատական
փոփոխություններով, ինչը վաղուց արդեն ակնհայտ է նաև մեր բուհում, որտեղ,
կարևորելով ուսանողների մասնագիտական կատարելության ձգտումը, որակյալ կրթության
տրամադրումը, հետևողական աշխատանքներ ենք կատարում ուսումնական և կրթական ծրագրերի
վերանայման, նյութատեխնիկական բազայի թարմացման և հարստացման ուղղությամբ: Այդ
մասին են վկայում ինչպես գործող մասնագիտությունների շարունակական զարգացումն ու
կատարելագործումը, այնպես էլ նոր՝ պահանջարկին համապատասխան մասնագիտությունների
ներդրումը: Դրա իրականացմանն է միտված համալսարանում ձևավորված,
հանրապետությունում միակ՝ «Կրիմինալիստիկական գործունեություն» մագիստրոսական
ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կրիմինալիստ իրավաբանների որակավորման
բարձրացումը, նպաստել ինչպես գիտական, այնպես էլ պրակտիկ ոլորտի կատարելագործմանը:
Կրթական
գործընթացներից բացի` «Գլաձոր»-ում զարգանում է գիտական միտքը: Համալսարանի շուրջ 35 շրջանավարտ գիտությունների թեկնածու են: Նրանցից շատերը դասավանդում են հայաստանյան պետական և մասնավոր բուհերում` ապագա սերունդներին փոխանցելով մեր բուհում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները: Ի պատիվ «Գլաձոր ի»` շրջանավարտները ղեկավարում են մի շարք պետական կառույցներ ՀՀ-ում և մեր երկիրը ներկայացնում միջազգային տարբեր ոլորտներում:
«Գլաձոր» համալսարանն ունի 9 մասնագիտությունների գծով թեկնածուական, դոկտորական դիսերտացիաների թեմաներ հաստատելու և գիտական ղեկավարներ նշանակելու, ինչպես նաև թեկնածուական մինիմումներ ընդունելու
իրավունք:
Շուտով
վերջնարդ յունքի կհասնի 2017թ. հունվարից մեկնարկած ՆՄՀ դրամաշնորհային ծրագրիրը,
որի երկու փուլերն արդեն իրականացված են: Համալսարանում ստեղծվում է
նյութատեխնիկական ժամանակակից բազայով հագեցած քրեագիտության ուսումնափորձագիտական
կենտրոն, որը կնպաստի ուսանողների պրակտիկ հմտությ ուններ ի և կարողություններ ի
զարգացմանը, նոր ներդրվող «Կրիմինալիստիկական գործունեություն և դատական
փորձագիտություն» բակալավրիական և մագիստրոսական ծրագրի ապահովմանը:
Մեր նվաճումներից մեկն էլ «Գլաձոր» կրթահամալիրում աստիճանաբար ամրապնդվող համանուն դպրոցն է, որն առաջնորդվելով երբեմնի դպրոցին վայել կրթական պահանջներով ու որակներով` նպաստում է հայկական կրթության մրցունակության բարձրացմանը: Վաստակաշատ ուսուցիչները, իրենց ոլորտներում բանիմաց մասնագետներն էլ, հիմնական գիտելիքներից բացի, սովորեցնում են մտածել, տրամաբանել, առաջնորդել` վստահ լինելով, որ նաև «Գլաձորի» աշակերտները կհասնեն բարձունքների տարբեր ոլորտներում:
«Գլաձոր»-ի հաջողություններն ու ձեռքբերումները վկայում են այն մասին, որ կրթահամալիրը հիմնադրման օրվանից կատարում է որակյալ կրթություն ապահովելու առաքելությունը` ամրագրելով իր ուրույն դերն ու նշանակությունը ՀՀ կրթական համակարգում:
Ժորա Դանիելի Ջհանգիրյան
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր,
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր