ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ
ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երկրորդ փուլի ավարտին ծրագրի բյուջեով և իրականացման պլանով նախատեսված ոչ բոլոր գործողություններն էին ամբողջովին իրականացվել, կամ հասցվել ավարտին, ինչն առաջ էր բերել դրամաշնորհային պայմանագրի հավելվածների փոփոխություն: Ծրագրի աշխատակազմի կողմից իրականացվել է համապատասխան հավելվածների փոփոխություն, որի արդյունքում կատարվել է նախատեսված գործողությունների և փաստացի իրականացման համապատասխանեցում: Այսպիսով, գործողության հիմքում են դրվել հավելվածների փոփոխված տարբերակները:
Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է լաբորատոր սարքավորումների միջազգային մրցակցային գնման փաթեթի վերանայում: Վերանայված փաթեթը ներկայացվել է ԿԾԿ ԾԻԳ հաստատման: Փաթեթը հաստատվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից: Հայտահրավերները տեղադրվել են համալսարանի, ԿԾԿ ԾԻԳ-ի պաշտոնական կայքերում և United Nation Development Business միջազգային հարթակում:
Իրականացվել են խորհրդատուների մշակած փաստաթղթերի քննարկում ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոսների կողմից: Փաստաթղթերը ներկայացվել են համալսարանի ԳԽ հաստատմանը:
27.12.2017թ. ԳԽ 2-րդ նիստում քննարկվել և հաստատվել են մշակված բոլոր փաստաթղթերը:
28.12.2017