Այսօր հյուր,
վաղն ուսանող
Տարածաշրջանային թիվ մեկ Քոլեջի սաներն արդեն երրորդ տարին անընդմեջ
հյուընկալվում են Երևանի «Գլաձոր» համալսարանում: Հանդիպման նպատակն է ծանոթանալ բուհի
ընձեռած հնարավորություններին՝ մասնագիտություններից մինչև շենքային պայմաններ, ուսումնական
գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից մինչև ուսանողական կյանք:
Այցի շրջանակներում երիտասարդները «Գլաձոր» համալսարանի
պրոռեկտոր Դ. Ջհանգիրյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանի շենքում՝ ծանոթանալով
ուսումնական գործընթացը լավագույնս կազմակերպելու համար նախատեսված դասասենյակներին,
դատական դահլիճին, ինչպես նաև նորաստեղծ Կրիմինալիստիկական լաբորատորիային:
Երկու ուսումնական հաստատությունների միջև ստորագրված պայմանագրի համաձայն 10 տոկոսով կրճատվում է քոլեջն ավարտած ապագա գլաձորցիների վարձավճարը, վերջիններս հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել համալսարանի երկրորդ կուրսում՝ առկա համակարգում: