Մայիսի 17-ին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում «Գլաձորը»
հյուրընկալեց մոտ երկու
հարյուր ուսումնառող հանրապետության տարբեր քոլեջներից և ավագ դպրոցներից: Հյուրերը ծանոթացան բուհում գործող մասնագիտություններին, առաջարկվող հնարավորություններին: Համալսարանում Բաց դռների օրվա նպատակն էր ևս մեկ անգամ ի ցույց դնել բուհում առկա ամբողջ գիտական և ինչու ոչ՝ նյութատեխնիկական պոտենցիալը: Ինչպես իր
ողջույնի խոսքում նշեց համալսարանի ռեկտոր
Ժ. Ջհանգիրյանը «Գլաձորն» իր գոյության երեք տասնամյակների ընթացքում մշտապես ներկայացել է նոր խոսքով, նոր ասելիքով: Պարբերաբար նորացնելով առաջարկվող ծառայություններն ու գիտելիք ստանալու հնարավորությունները՝ մենք «Գլաձորում» ստեղծվել ենք հանրապետությունում եզակի կառույցներ՝ ինչպիսիք են Դատական նիստերի դահլիճը, ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը նպաստող սարքավորումներով հագեցած սմարթ լսարաններն ու էլեկտրոնային գրադարանները: Տարեսկզբին մենք մեծ շուքով բացեցինք կրիմալիստիկական փորձաքննությունների լաբորատորիան՝ նպատակ հետապնդելով մեր և հանրապետության մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության, տնտեսագիտության և հարակից ոլոլրտների ուսումնառողներին հնարավորություն տալ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել կրիմինալիստիկայի ոլորտում, տեսական գիտելիքներին զուգահեռ ստանալ նաև լիարժեք գործնական հմտություններ»:
Մասնագիտությունների տաղավարներում շրջելուց հետո ներկաները մասնակցեցին դատական նիստերի դահլիճում անցկացվող դատավարությանը, միաժամանակ ընթացքող «Letter
Writing։ Email
Etiquettes», «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ», «Մատնահետքերի հայտնաբերումը և ֆիքսացիան: Դեպքի վայրի պահպանումը, համեմատական հետազոտություն», «Մեդիագրագիտություն», «Երջանկության արվեստը» թեմաներով հետաքրքիր սեմինար-քննարկումների: