2015թ.
համալսարանը հավատարմագվել է ՀՀ ԿԳՆ կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան: Սահմանված
կարգով ՀՀ բոլոր բուհերն անցնում են հավատարմագրման և վերահավատարմագրման գործընթաց՝
սահմանված կարգին համապատասխան:
2019 թվականից, Երևանի «Գլաձոր» համալսարանը
վերահավատարմագրման փուլում է: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
հիմնադրամին են ներկայացվել համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը:
Առաջիկայում նախատեսվում է անկախ փորձագիտական
խմբի կողմից ինքնավերլուծության և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն
և փորձագիտական այց համալսարան:
ԵԳՀ գործունեությունն ուղղված է կրթական համակարգում
իրականացվող փոփոխություններին, բարելավումներին, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան
ուսումնական գործընթացի կազմակերպմանը: