Միջազգայնացման հերթական քայլ

ԵԳՀ միջազգայնացման ուղղությամբ իրականացված

գործընթացների մասին

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


ԵԳՀ Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանը 07-18.02.2020թ. Դասախոսների և ուսանողների շարժունակության միջազգային ծրագրի շրջանակներում հերթական անգամ գործնական այցով Մոսկվայում էր՝ Գ.Վ. Պլեխանովի անվ. Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի (ՌՏՀ) Հեռավար ուսուցման ֆակուլտետի (ՀՈՒՖ) դեկան Դ. Տուտաևայի նախաձեռնությամբ և զարգացման գծով պրոռեկտոր Դ.Շտիխնոյի և ռեկտոր Վ. Գրիշինի հրավերքով (Հրաման N 3987, 21.01.2020, կատարող՝ Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ՀՈՒՖ դեկան, տ.գ.թ. Դ.Ռ. Տուտաևա)։ Այցի նպատակն էր <<Նեղ մասնագիտական անգլերեն>> դասընթացի շրջանակներում վարել վարպետության դասեր ՀՈւՖ<<Իրավագիտություն>> մասնագիտության գծով բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար, ինչպես նաև կարդալ հանրային դասախոսություն ՌՏՀ կից քոլեջներից մեկում՝ Մոսկվայի սննդի տեխնոլոգիայի քոլեջում, <<Հյուրանոցային գործ>> մասնագիտության ուսանողների համար:  

Ացի շրանակներում առաջիկա փոխադարձ այցերի շուրջ ձեռք բերվեց պայմանավորվածություն ռուս գործընկերների և օտարերկրյա նոր գործընկերների հետ: Գլաձոր համալսարանը՝ ի դեմս Օ/Լ ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոց. Լիլիթ Սահակյանի, կրկին ներկայացվեց Մոսկվայի մեր գործընկեր համալսարանում ԲՈՒՀ-ի 113 ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ: Ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գործընկեր ԲՈՒՀ-երի ներկայացուցիչ-պրոֆեսորների հանդիպում-քննարկման ժամանակ մասնակից 5 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Իտալիայի, Լատվիայի և Հնդկաստանի գիտական ոլորտի և ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների գործնական պայմանավորվածություններն ընթացք կստանան ս/թ ապրիլին Երևանում՝ ԵԳՀ-ում։ 

ԵԳՀ և Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ՀՈՒՖ-ի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի (կնքված 2018թ. սեպտեմբերի 24-ին) հիման վրա ապրիլի 5-13-ը ԵԳՀ-ում հյուրընկալելու ենք Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Օ/Լ N1 ամբիոնի ավագ դասախոս,

միջազգային աշխատանքների գծով փոխդեկան Կիրա Տրոստինային և նույն ամբիոնի ավագ դասախոս Ելենա Գավրիլովային:

ԵԳՀ-ի և Իտալիայի Mediterranea մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային կենտրոնի միջև կնքված Փոխըմբռնման միջազգային հուշագրի (կնքված 2019թ. նոյեմբեր 30ին) հիման վրա ապրիլի 11-15-ը ԵԳՀ-ում հյուրընկալելու ենք նշյալ կազմակերպության հիմնադիր-տնօրեն, տնտեսագետ-իրավաբան, քաղաքացիական և եվրոպական մասնավոր իրավունքի մասնագետ, ի.գ.թ., պրոֆ. Անջելո Վիգլիանիսի Ֆեռառոյին, ով, ունենալով աշխարհի 100 երկրում հրավիրյալ դասախոսի փաստագրված համագործակցություն, հանդիսանում է Իտալիայի դի Ռեջիո Կալաբրիի Մեդիտեռանեա համալսարանի պրոֆեսոր, ինչպես նաև ունի հրավիրյալ դասախոսի ներկայումս ակտիվ պայմանագրեր Լեհաստանի Կրակովի Տնտեսագիտական համալսարանի, Բրազիլիայի Սերժիպիի դաշնային համալսարանի և Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ-ի հետ:

 

ԵԳՀ ռեկտոր պրոֆ. Ջհանգիրյանի անունից հրավերքներն արդեն ուղարկվել են թե՛ ռուս, թե՛ իտալացի դասախոսներին, իսկ ներկայումս վերջնական տեսքի են բերվում օտարերկրացի հրավիրյալ պրոֆեսորների այցերի ծրագրերի փաթեթները և նախապատրաստական աշխատանքներ են տարվում վերջիններիս մասնակցությամբ ԵԳՀ-ում կազմակերպվելիք հանրային դասախոսությունների և սեմինարների գովազդման և պատշաճ մակարդակով իրականացման ուղղությամբ: Կազմակերպչական թիմի կազմում ներգրավված են ԵԳՀ ռեկտորատի, Օտար լեզվի ամբիոնի, ՈԱԿ-ի և Ուսումնական մասի աշխատակիցները:

 

Լիլիթ Սահակյան, բ.գ.թ., դոցենտ

ԵԳՀ Օ/Լ ամբիոնի վարիչ