ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 18-ից 20-ը առցանց հարթակում տեղի է ունենալու ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «Հիբրիդային (համակցված) ուսուցման միջավայրը և լեզվի առցանց դասավանդման միջմշակութային առանձնահատկությունները. հարթակներ և գործիքներ» թեմայով։ Աշխատաժողովի կազմակերպիչ-համակարգողն է ԵԳՀ Լեզուների ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի վարիչ բ․գ․թ․, դոց․ Լիլիթ Սահակյանի և ԵԳՀ ՈԱԿ-ի ղեկավարությունը։ Բանախոսները Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Մարոկկոյից են, իսկ մասնակիցները նշյալ երկրների առաջատար բուհերի պրոֆեսորադասխոսական կազմի և ավագ դպրոցների մանկավարժական կազմի ներկայացուցիչներ են։ Առավել հանգամանալից ներկայացված է կից ՕՐԱԿԱՐԳՈՒՄ։