«ԳԼԱՁՈՐ 30» հոբելյանական ժողովածուում
գիտական հոդվածների
հրատարակման համար ցանկացած հոդված պետք է ներկայացվի հետևյալ ձևաչափով.
ü հոդվածի համակարգչային շարվածքը
Microsoft Word-ով՝ շարադրված հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներից որևէ մեկով
ü տեքստի
տառատեսակը՝ GHEA Grapalat, ռուսերենի, անգլերենի դեպքում՝ Sylfaen
ü հիմնական տեքստի տառաչափը՝ 12 pt, հղման տեքստինը՝ 10 pt, միջտողային հեռավորությունը` 1.5 pt
ü էջի ֆորմատը՝ A4, լուսանցքները` ձախից՝ 30 մմ, վերևից՝ 20 մմ, աջից՝ 15 մմ, ներքևից՝ 25 մմ
ü նոր պարբերությունը՝
10 մմ խորքից
ü տեքստի հավասարեցումը՝ երկկողմանի, ուղիղ
ü հղումները՝
տողատակում հետևյալ հաջորդականությամբ՝ հեղինակի ազգանուն, անուն, չակերտներում՝ վերնագիր, հրատարակության վայր, տարեթիվ, (պարբերականի դեպքում՝ համարը), էջ(եր), ընդ որում՝
միայն առցանց հղումներ պարունակող աղբյուրները ներկայացվում են ամբողջությամբ, ինչպես
նաև հոդվածում պարտադիր են հղումներ գրականության ցանկում նշված բոլոր աշխատանքներին
ü աղյուսակներն
ու գծապատկերները պետք է լինեն կենտրոնում, վերնագրված և համարակալված՝ կենտրոնից, թավ, ուղիղ
տառաձևով
ü աղյուսակներն
ու գծապատկերները պետք է ունենան տեխնիկական միջամտության հնարավորություն
ü հոդվածի
ընդհանուր ծավալը՝ 10-15 էջ,
ü էջակալումը՝
ներքևից, կենտրոնում
ü աշխատանքի կազմման հաջորդականությամբ՝
1. աշխատանքի վերնագիրը բնագրի լեզվով, մեծատառերով, հավասարեցումը՝ կենտրոնից, թավ, ուղիղ տառաձևով
2. բաց
թողնված 1 տողից հետո՝ հեղինակ(ներ)ի ազգանունը,
անունն ու հայրանվան
առաջին տառը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատավայրը, հեռախոսահամարը, էլ.փոստի հասցեն՝
բնագրի լեզվով, հավասարեցումը՝ աջից, թավ, շեղ տառաձևով
3. բաց
թողնված 1 տողից հետո՝ մինչև 7 բառ աշխատանքի բանալի բառերը՝ բնագրի լեզվով, հավասարեցումը՝ երկկողմանի, թավ, շեղ տառաձևով
4. հաջորդ տողում՝ աշխատանքի ամփոփագիրը բնագրի լեզվով, հավասարեցումը՝ երկկողմանի, շեղ տառաձևով
5. բաց
թողնված 1 տողից հետո՝ 1-4 կետերի տեղեկատվությունը ռուսերեն ու անգլերեն, հավասարեցումը՝ երկկողմանի, թավ,
շեղ տառաձևով
ü բաց թողնված 1 տողից հետո՝ նախաբան (հոդվածի թեմայի շրջանակում գրականության ակնարկ, աշխատանքի նպատակի
և խնդիրների շարադրում, արդիականության
հիմնավորում`1 էջը չգերազանցող)
ü բաց թողնված 1 տողից հետո՝ հոդվածի հիմնական բովանդակություն
ü բաց թողնված 1 տողից հետո՝ 0.5-1
էջը չգերազանցող, աշխատանքում ստացված հիմնական արդյունքները ներառող/ամփոփող եզրակացություն
ü բաց թողնված 1 տողից հետո՝ օգտագործած գրականության ցանկ, որը ներկայացվում է այբբենական կարգով՝ սահմանելով հերթականությունն՝ ըստ հրատարակության լեզուների (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլն) ու ներկայացվում է՝ ըստ գրքի հեղինակի ազգանվան՝ նշելով գրքի անվանումը, հրատարակչությունը, տարեթիվը և գրքի ընդհանուր էջերի քանակը:
«ԳԼԱՁՈՐ 30» գիտական հանդեսում հոդվածի տպագրությունն անվճար է:
Աշխատանքը հանձնելուց հետո 10 օրվա ընթացքում այն անցնում է տեխնիկական գրախոսման փուլ:
Այն աշխատանքները, որոնք կբավարարեն հրատարակման կարգին, կուղարկվեն գրախոսության, հակառակ դեպքում` կվերադարձվեն հեղինակ(ներ)ին՝ տեխնիկական մասը համապատասխանեցնելու համար:
Հանդեսում կտպագրվեն գրախոսողների կողմից դրական կարծիքի արժանացած հոդվածները:
Հոդվածի էլեկտրոնային տարբերակը՝ Word և PDF ձևաչափերով հարկավոր է մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ն ուղարկել gladzor@gladzor.am
էլեկտրոնային
փոստի հասցեին: