ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների ուսման վարձի փոխհատուցում։
Տեղեկացնում ենք, որ փոխհատուցման գործընթացը կազմակերպվելու է ՀՀ կառավարության 10.12.2020թ. № 2008-Լ որոշման դրույթներին համապատասխան, որը տեղադրված է ՀՀ կառավարության կայքում, հետևյալ հղմամբ՝
--------------------------------------------------------
Պահանջվող փաստաթղթերը
Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ (Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զիվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկ՝ համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում ծառայողների դեպքում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանք):
Ամուսնության վկայական
Պատերազմի մասնակցի և ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)
Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել՝
010 54 59 80
010 54 59 84
կամ փաստաթղթերը ներկայացնել Երևանի Գլաձոր համալսարան