Երևանի «Գլաձոր»
համալսարանը շարունակում է ընդլայնել գործընկերային կապերի շրջանակը կրթության, գիտության
և ուսումնահետազոտական գործընթացի կազմակերպման ոլորտներում․ սույն թվականի
մայիսի 27–ին ԵԳՀ վարչական աշխատողները համալսարանի ռեկտոր, իրավագիտության դոկտոր,
պրոֆեսոր Ժ․ Ջհանգիրյանի և Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ
Ա. Խառատյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղան Երևանի պետական համալսարանի Իջևանի
մասնաճյուղում, որտեղ կնքվեց համագործակցության հուշագիր:
Աշխատանքային օրակարգով հյուրընկալող կողմի նիստերի դահլիճում
երկու կառույցների ղեկավարները հանդես եկան ինստիտուցիոնալ փոխճանաչման ելույթով, շահագրգիռ
կողմերին ներկայացրեցին կրթագիտական գործունեության այն առաջնահերթությունները, որոնցով
շարունակելու են առաջնորդվել ապագայում, ինչպես նաև անդրադարձան համագործակցության
հնարավորություններին։ Հաջորդիվ նախատեսված էին երկու ուսումնական հաստատությունների
կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների առանձնազրույց-քննարկումները, որոնք անցան խիստ կառուցողական ձևաչափով։ Իսկ այդ ընթացքում ԵԳՀ Տնտեսական հարցերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության
թեկնածու Դանիել Ջհանգիրյանը ԵՊՀ ԻՄ–ի ուսանողների համար անցկացրեց ինտերակտիվ վարպետության
դաս «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով։
ԵԳՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռիմա Այդինյանը,
ով աշխատանքային հանդիպում է ունեցել ԵՊՀ ԻՄ–ի Մասնագիտական կրթության որակի ապահովման
ու Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինների ղեկավարների՝ Մարիետա
Ճաղարյանի և Նաթելլա Գրիգորյանի հետ, նշում է, որ իրենք քննարկել են մասնագիտական կրթության
որակի ապահովման մի քանի խնդիրներ և ներկայացրել են դրանց լուծմանն ուղղված իրականացվող
կամ նախատեսվող որոշ միջոցառումներ, այդ թվում՝ արտաքին և ներքին շահակիցների շրջանում
հետադարձ կապի ապահովման, ստացվող տեղեկատվության օբյեկտիվության ապահովման, ինքնավերլուծության
աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, բուհի՝ ռազմավարական ծրագրի իրականացման,
դրա արդյունավետության գնահատման հիմնական ցուցիչները և այլ հարցեր։ Որոշվել է առաջիկայում
քննարկել ուսանողների ու դասախոսների՝ որակի ապահովման գործընթացներում ներգրավվածության
մոտիվացիայի բարձրացման գործիքակազմի բարելավման համակարգը։
ԵԳՀ Օտար լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանը
ԵՊՀ ԻՄ–ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ
Կարինե Պողոսյանի հետ քննարկել է առարկայական ծրագրերի բենչմարքինգի և դրանից բխող
բարելավման աշխատանքների, համատեղ գիտագործնական աշխատաժողովների կազմակերպման, հետազոտական
աշխատանքների իրականացման և ուսումնամեթոդական գրականության հրատարակման հնարավորությունները։
Արտաքին շահակիցների և տեղեկատվական–հաղորդակցական համակարգերի
բարելավման հարցերի շուրջ խոսել են ԵԳՀ Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ,
տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը, ԵՊՀ ԻՄ–ի Արտաքին կապերի բաժնի պետ Արման
Եգանյանն ու նույն բաժնի մասնագետ Էրինե Ղարայանը, մասնավորապես՝ նրանք անդրադարձել
են պետական, առևտրային և հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին, սոցիալական ծրագրերին և ուղենշել են երկու բուհերի
միջև համագործակցության զարգացմանը միտված գործողությունները, որոնք վերաբերում են
ուսանողական խորհուրդների, ուսանողական գիտական ընկերությունների համատեղ աշխատանքների
կազմակերպմանը, ոլորտի տեղեկատվական ռեսուրսներով կիսվելու պատրաստակամությանը, դասախոսների
կողմից կիրառվող դասավանդման մեթոդների համեմատական վերլուծությանը, ուսանողների և դասախոսների
միջազգային ու տեղական շարժունության խթանմանը, ինչպես նաև միջբուհական մշակութային միջոցառումների
անցկացմանը։
Աշխատանքային
առանձնազրույցներն օգտակար են եղել նաև ԵԳՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր,
դոցենտ Ամալյա Խառատյանի, Ուսումնական մասի պետ Շուշան Գրիգորյանի և ԵԳՀ Կադրերի բաժնի
պետ Լիլիթ Խաչատրյանի համար․ նրանք զրուցել են ԵՊՀ ԻՄ–ի Անձնակազմի կառավարման
և իրավական ապահովման բաժնի, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման
բաժնի և Ուսումնամեթոդական վարչության ղեկավարների հետ։
Շուշան Գրիգորյանը
նշում է, որ ԵՊՀ ԻՄ-ի Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի և նույն վարչության
աշխատակազմի հետ քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման մի շարք հարցեր,
մասնավորապես՝ ուսումնական պլաններում կրեդիտների
բաշխման, կամընտրական դասընթացների ընտրության
մեխանիզմները, գնահատման գործող համակարգերը,
փորձառությունների անցկացման առանձնահատկությունները տարբեր կրթական ծրագրերում և աստիճաններում:
Համաձայնություն է ձեռք բերվել ուսումնական
պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և բարելավման աշխատանքերի շուրջ
համագործակցության վերաբերյալ. առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցի ժամանակ նախատեսվում է քննարկել
«Ֆինանսներ» մասնագիտության կրթական ծրագրի բենչմարքինգի վերաբերյալ հարցերը, օժանդակել
հուշագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին ուսանողների և դասախոսների շարժունությանը:
Լիլիթ Խաչատրյանը պատմում է, որ ԵՊՀ
ԻՄ-ի
Անձնակազմի
կառավարման
և
իրավական
ապահովման
բաժնի
վարիչ
Գոհար Եգանյանի, ավագ մասնագետ Նարինե
Աբազյանի
և
մյուս
աշխատակիցների
հետ
քննարկել
են պրոֆեսորադասախոսական,
ուսումնաօժանդակ
և
վարչական
կազմի
ընդունման
և
ազատման
գործընթացին,
աշխատողների
անձնական
տվյալների
վարմանը,
համապատասխան
հրամանների,
պայմանագրերի
և
այլ
փաստաթղթերի
կազմմանը,
և հիմնական աշխատակիցների
արձակուրդների
ձևակերպմանը
վերաբերող հարցեր։ Անդրադարձել են նաև աշխատանքի վարձատրության,
պարգևատրման,
առաջխաղացման
և
աշխատողների
խրախուսման
գործընթացի
վերաբերյալ
հարցերին։
Միջոցառումն ամփոփեցին
են ԵՊՀ ԻՄ–ի տնօրենի պաշտոնակատար
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,
դոցենտ Անուշավան Մակարյանն ու ԵԳՀ ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը՝ ստորագրելով համագործակցության
հուշագիրը․ կողմերը շնորհավորեցին միմյանց հաջող մեկնարկի առթիվ և հույս
հայտնեցին, որ մոտ ապագայում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։
Հուշագրի ստորագրումից հետո գործընկերները շրջեցին համալսարանի մասնաշենքերում և կրթամշակութային նորարարական կենտրոններում՝ ծանոթանալով ուսումնա-հետազոտական աշխատանքների կազմակերպման ենթակառուցվածքային հնարավորություններին, բուհի վարչական ստորաբաժանումների, գործող կենտրոնների և ամբիոնների գործունեությանը, մասնագիտություններին, գրադարանային ֆոնդին, և երկու բուհերի ներկայացուցիչներն իրար փոխանցեցին իրենց առաջավոր փորձը:
ԵԳՀ պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ փոխադարձ
այցի ակնկալիքով և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ: