Նպատակային քննարկում համալսարան-բիզնես համագրծակցութան մասին

«Համալսարան-բիզնես համագրծակցություն նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» այս թեմայի շուրջ սթ հունիսի 2-ին քննարկման համար հավաքվել էին տարբեր ոլորտների շահառուները։ Միջոցառման ձևաչափը յուրահատուկ էր հենց մասնակիցների կազմով ներկա էին պետական ու մասնավոր բուհերի, նորարար բիզնեսի ու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նպատակային երկխոսությանը մասնակից է եղել նաև Երևանի «Գլաձոր» համալսարանի Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ Արման Տոնիկյանը։

 

Աշխատանքային ասուլիսն սկսվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովի, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի ելույթներով:

 

Միջոցառման օրակարգով քննարկվել են ակադեմիական, արդյունաբերական և քաղաքացիական հասարակության միջև գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխանցմանը, Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի արդյունքում ձևավորված համալսարան–արդյունաբերություն համագործակցությանը, ինչպես նաև համալսարան–բիզնես համագործակցության մարտահրավերներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր։

 

Ներկաներն ակտիվ հարցուպատասխանի միջոցով անդրադարձել են առօրեական ու ապագայի կարևոր հարցերին՝ ամրագրելով այն նախապայմանը, որ խնդիրների լուծման և հաջողության հասնելու համար պետք է սկզբունքային կամքով փոխշահավետ համագործակցություն զարգացնել՝ ամրապնդելով դրական փոփոխությունների ապահովման գործում ստանձնած անհատական պատասխանատվությունն ու համատեղ ձեռքբերումներով կիսվելու և ուրախանալու կարողությունը։

 

Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Գերմանական տնտեսական միավորման համատեղ ջանքերով։