Երևանի «Գլաձոր» համալսարանի և Զալցբուրգի համալսարանի «Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնի» Հայագիտության բաժնի միջև գիտության և կրթության ոլորտներում գործակցելու վերաբերյալ կնքվեց համագործակցության հուշագիր: «Գլաձորի» Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. թեկ., դոցենտ Սուրեն Մանուկյանը և Զալցբուրգի համալսարանի «Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնի» հայագիտության բաժնի տնօրեն, դոցենտ Յ. Դում-Թրագուտը նախաձեռնել են մի շարք համատեղ ծրագրեր՝ համալսարանի միջազգային հարաբերությունների ու հայոց լեզվի և գրականության ամբիոնների, ուսանողների ներգրավմամբ, որոնք կիրականացվեն սեպտեմբերից: Ի դեմս Յ. Դում-Թրագուտի՝ Զալցբուրգի համալսարանի հետ նախատեսվում է նաև համագործակցություն Էրազմուս+ ծրագրի շրջանակում: