Կարևորելով Երևանի «Գլաձոր» համալսարանի կրթական ծրագրերում դասավանդման ուսանողակենտրոն և ինտերակտիվ մեթոդների կիրառման անհրաժեշտությունն ու դասախոսների շրջանում փորձի փոխանակման կարևորությունը՝ ս.թ. հունիսի 29-ին ԵԳՀ Որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանում և «Գլաձոր» քոլեջում դասավանդողները մասնակցեցին «Արդյունավետ դասավանդում» թեմայով վերապատրաստման դասընթացին: Դասախոսներն սկզբում քննարկեցին դասավանդման առաքելությանը, ուսանողակենտրոն և դասախոսակենտրոն մոտեցումների առանձնահատկություններին և կրթության ոլորտում որակական արդյունք ապահովող սկզբունքներին վերաբերող որոշ հարցեր: Դասընթացը վարում էր ԵԳՀ Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը, ով գիտելիքի ու փորձի փոխանակման ընթացքում պարբերաբար կրկնում էր, որ կրթության հաջողության գրավականներից մեկն էլ ակադեմիական բարեվարքության պահպանումն է, որով պետք է մշտապես առաջնորդվեն դասավանդողները: Աշխատանքային հանդիպման ընթացքում արդյունավետ դասավանդելու նպատակով լսարանին պրակտիկ ձևով ներկայացվեցին ԽԻԿ համակարգի կիրառական նշանակություն ունեցող մի քանի մեթոդներ, իսկ վերջում առաձնացվեցին այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են դասարանում կամ լսարանում հարցադրում կատարելիս: Վերջում վերապատրաստման դասընթացի մասնակիցները լրացրեցին գնահատման թերթիկ՝ ակնկալիքների բավարարվածությունն ու ապագայում ցանկալի դասընթացների կազմակերպման անհրաշետությունը բացահայտելու նպատակով: