Ուսանողության միջազգային օրվա առթիվ Երևանի «Գլաձոր» hամալսարանի ուսանողները հյուրընկալվել էին Հայաստանի բանկերի միությունում։
Հանդիպման սկզբում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը տնտեսության և մասնավորապես՝ բանկային համակարգի զարգացման գործում, ուսանողներին շնորհավորել է իրենց տոնի առթիվ՝ մաղթելով հաջողությունններ ուսման և հետագա մասնագիտական գործունեության մեջ:
Վարպետության դասի ընթացքում պարոն Սարգսյանն ուսանողներին ներկայացրել է ՀԲՄ գործունեությունը և ՀՀ բանկային համակարգի զարգացման ժամանակագրական ընթացքը՝ համեմված ուշագրավ վիճակագրությամբ և վերլուծությամբ։
Հանդիպումն ավարտվել է երիտասարդներին հետաքրքրող հարցերի քննարկմամբ․․․Դե էլ ինչ տոն առանց նվերների․ բանկային գործով հետաքրքրվածները ՀԲՄ կողմից արժանացել են խորհրդանշական նվերներ՝ գրքի տեսքով, որը մասնագիտական նոր մոտիվացաներ է ստեղծելու նրանց համար։
Նշենք, որ ապագա տնտեսագետների համար ուսուցողական հանդիպումը կազմակերպվել էր ԵԳՀ Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ա․Տոնիկյանի նախաձեռնությամբ։