Այսօր
«Գլաձոր» համալսարանի կոնֆերանս դահլիճում
տեղի ունեցավ "Social Media Marketing" անվճար սեմինար՝ այդ ոլորտում
հաջողության հասած մասնագետ Արմեն Ասրյանի կողմից։
Սեմինարը միտված էր երիտասարդ սերնդին ծանոթացնելու սոցիալական էջերի կառավարման փորձին, տիրապետելու այսօրվա աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններից մեկին։ Նպատակն էր սովորեցնել, թե ինչպես մշակել բովանդակության ռազմավարություն, թե ինչպես խթանել ապրանքանիշերը սոցիալական ցանցերում, տեղադրել գրագետ գովազդներ, ստեղծել գրավիչ բովանդակություն, հաջողությամբ կառավարել բիզնեսի էջը։
Վերջնական նպատակը ՝ ներգրավվել ճիշտ լսարան դեպի թիրախային էջը, և ապահովվել առաջխաղացում։
Դասընթացի հիմքում ընկած էր՝
․ Account
setup & management,
․ Facebook
business manager,
․ Facebook
creator studio,
․ Facebook
Business Suite,
. Content
creation,
. Facebook
advertising.
Սեմինարն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում, մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր և ուսուցանող դասընթացի համար։
Թող այսպիսի զարգացնող դասընթացներն ավելի շատ լինեն մեր երիտասարդ սերնդի համար։