«44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ԴԱՍ

Փետրվարի 17-ին Երևանի «Գլաձոր» համալսարանի (ԵԳՀ) Միջազգային հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայրենսիրության բաց դաս, որը նվիրված էր 44-օրյա պատերազմի պատճաների և հետևանքների վերլուծությանը:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկանցումը ինչպես ուսանողների շրջանում ռազմական գիտելիքների բարձրացման, այնպես էլ իրավագիտակից և հայրենասեր քաղաքացիներ դաստիրակելու գործում:
Բաց դասի բանախոսներն էին գնդապետ Սերյոժա Ստեփանյանը, գնդապետ Աղասի Խաչատրյանը, փոխգնդապետ Սամվել Բաբայանը և 44-օրյա պատերազմում տարբեր աստիճանի ծանր վիրավորումներ ստացած զինծառայող Նարեկ Վարդանյանը:
Միջացառոււմը վարում էր ԵԳՀ-ի Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գրիգորյանը, ով ևս կարևորեց բանակ-հասարակություն մշտական երկխոսության ապահավումը և նշեց որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և անցկացումը Երևանի «Գլաձոր» համալսարանում լինելու են շարունական:
Բաց դասի առաջին մասում բոլոր բանախոսները համառոտ ներկայացրեցին իրենց դիտարկումները, ինչը նպաստեց միջոցառման երկրորդ մասում ուսանողների և զինվորականների միջև ակտիվ քննարկմանը: Հնչեցին տարբեր հարցեր 44-օրյա պատերազմի նախապատրասման, ընթացքի և հետպատերազմական փուլերի վերաբերյալ:
Միջոցառման ավարտին բուհի ռեկտոր Ջհանգիրյանը շնորհակալություն հայտնեց ԵԳՀ-ի Միջազգային հարաբերությունների ամբինին և բաց դասի բոլոր բանախոսներին հյուրընկավելու և  գլաձորցիների հետ ակտիվ քնննարկում իրականացնելու համար