ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՍԱՆ ՊԱԲԼՈ ՏՈՒԿՈՒՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

 

Երևանի «Գլաձոր» համալսարանը շարունակում է ընդլայնել գործընկերային կապերի շրջանակը կրթության, գիտության և ուսումնահետազոտական գործընթացի կազմակերպման ոլորտներում: Սույն թվականի մարտի 17–ին կնքվեց միջազգային համագործակցության հերթական հուշագիրը, որն ուղղված է կրթության բարելավման, ակադեմիական կապերի և միջազգային համագործակցության խթանմանը: Արգենտինայի Սուրբ Պողոս - Տուկուման համալսարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևյալի շուրջ`

·         իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողների փոխանակման ծրագրեր և համատեղ գիտակրթական ծրագրեր,

·         կազմակերպել առցանց/հիբրիդային դասընթացներ նեղ մասնագիտական լաբորատորիաներում,

·         մշակել և իրականացնել հետազոտական ծրագրեր, ինչպես նաև համատեղ գիտակրթական և մշակութային միջոցառումներ կազմակերպել,

·         համահեղինակային հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր տպագրել և այլն։